Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներին թունավորած անձինք դատապարտվել են 90 տարվա ազատազրկման
Թուրքիա
Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներին ալկոհոլով թունավորելու համար 4 մեղադրյալները 90 տարվա ազատազրկման են դատապարտվել դատարանի կողմից. գրում է Russia Today-ը: Եվս 3 հոգի՝ զբոսանավի տերն ու նրա աշխատակիցը, որի վրա շրջագայելիս ռուս զբոսաշրջիկները գնել էին թունավորված ալկոհոլը, դատապարտվել են 7 տարվա ազատազրկման: Թուրքական իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես դիտավորյալ սպանություն: Ալկոհոլը, որը վաճառում էին զբոսաշրջիկներին, պարունակում էր մեծ քանակությամբ մահացու վտանգավոր թույն՝ մեթանոլ:
2011թ. հունիսին շուրջ 100 ռուս զբոսաշրջիկներ թուրքական Բոդրում հանգստավայրում հանգստանալիս թունավորվել էին կեղծ ալկոհոլից: Միջադեպի արդյունքում մահացել էր 5 զբոսաշրջիկ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)