Քաղաքապետարանն անդրադառնում է տրանսպորտի թանկացմանը
Բլոգոսֆերա
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է տրանսպորտի ուղեվարձի հնարավոր թանկացմանը։
«Հարգելի համաքաղաքացիներ և գործընկերներ
Քիչ առաջ սոցիալական ցանցերով «ՇՏԱՊ» գուժող վերտառությամբ, այսպես կոչված, «լուրը» այն մասին, թե հունիսի 1-ից հասարակական տրանսպորտի ուղեվարձը թանկանալու է, չի համապատասխանում իրականությանը: Մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանում նման հարց չի քննարկվել ու չի քննարկվում:
Հորդորում եմ բոլորին զերծ մնալ սույն ապատեղեկատվությունը տարածելուց և անհարկի խուճապ ստեղծելուց:
Հարգանքով՝ Արթուր Գևորգյան»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան