Ռոնալդուն հայտնել է, թե երբ է ավարտելու կարիերան Լավրովը նշել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման պայմանները Ձերբակալվել է Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու Արամ Քոչարյանը Պուտինը զորահավաքի հրամանագիր է ստորագրել Բայրամովը և Բոճորիշվիլին քննարկել են Վրաստանից ՀՀ ադրբեջանական նավթամթերքի տարանցման հարցը Մոսկվան Բաքվին կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ռուսաստանցիներին Նույն արմատները, բայց տարբեր հոգիներ. Լուսինե և Իրինա Թովմասյանները ամանորյա տեսանյութ են հրապարակել Թրամփը պատմել է Պուտինի հետ իր զրույցի մասին Եկեղեցին անհաղթահարելի է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, և բոլոր հալածանքները անցողիկ են Խաչիկ Գալստյանը ձերբակալվել է Քրիս Ջենները կիսվել է Սուրբ Ծննդյան տաքուկ ֆոտոշարքով Թուրքիան պարզապես խաղում է Հայաստանով՝ աշխարհաքաղաքական խաղասեղանի շուրջ. Հակոբ Բադալյան 

ՀՀ Պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 620.6 մլրդ, ծախսերը` 636.9 մլրդ դրամ

Տնտեսություն

"Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին" ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11 րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով' պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար կառավարության որոշումներով բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները:

Նշված միջոցները ներառյալ 2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 620.6 մլրդ դրամ' 100.5%-ով ապահովելով ՀՀ կառավարության իննամսյա ծրագիրը: Նշված գումարից համապատասխանաբար 577.6 մլրդ և 92.6 մլրդ դրամը կազմել են հարկային եկամուտները և պարտադիր սոցիալական ապահովության վճարները: Նույն ժամանակահատվածում պետական բյուջեի ծախսերը կազմել են շուրջ 636.9 մլրդ դրամ' ապահովելով պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական և ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի 91% կատարողական: Վերջինս պայմանավորված է որոշ ծրագրերով նախատեսված միջոցների տնտեսմամբ, ինչպես նաև առանձին ծրագրերի շրջանակներում գնումների հետ կապված վճարումների հետաձգմամբ: Առանց արտաբյուջետային միջոցների եկամուտները կազմել են ավելի քան 606.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը' 624.5 մլրդ դրամ:

ՀՀ պետական բյուջեի եկամուտները

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.5%-ով կամ շուրջ 54 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի, տուրքերի ու պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ինչպես նաև պաշտոնական դրամաշնորհների հաշվին, որոնք համապատասխանաբար 10%-ով (52.3 մլրդ դրամով) և 2.1 անգամ (6.5 մլրդ դրամով) գերազանցել են նախորդ տարվա համապատասխան ցուցանիշները: Միևնույն ժամանակ այլ եկամուտների գծով գրանցվել է անկում 13.7% ով կամ 4.8 մլրդ դրամով:

Պետական բյուջեի եկամուտների 93.1%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 4.9%-ը' այլ եկամուտների, 2%-ը' պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են շորջ 14.3 մլրդ դրամ կամ ինն ամսվա համար ծրագրված մուտքերի 91.6%-ը:

2011 թվականի ինն ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 485 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որից ավելի քան 1.1 մլրդ դրամը կազմել են արտաբյուջետային հաշիվներին մուտքագրված հարկային եկամուտները: Առանց արտաբյուջետային մուտքերի պետական բյուջեի հարկերի ու տուրքերի կատարողականը կազմում է 99.9%, իսկ դրանք հաշվի առած' 99.8% (արտաբյուջետային հաշիվներին մուտքագրված հարկային եկամուտների կատարողականը կազմել է 65.7%): 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հարկերն ու տուրքերն աճել են 10%-ով կամ 43.9 մլրդ դրամով: Հարկային եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, եկամտահարկի և մաքսատուրքի աճով:

Հարկերի և տուրքերի 49.5%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է 240.1 մլրդ դրամ և 7.7%-ով կամ 17.1 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից 153.8 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 86.2 մլրդ դրամը' ներքին շրջանառությունից:

Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 5.8%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին' կազմելով շուրջ 27.9 մլրդ դրամ: Մասնավորապես' հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 19.5 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից' 8.4 մլրդ դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 16% ը ձևավորվել է շահութահարկի հաշվին' կազմելով 77.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 31.2%-ով կամ շուրջ 18.5 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 59 մլրդ դրամ եկամտահարկ' ապահովելով հարկերի և տուրքերի 12.2%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 8.2%-ով կամ շուրջ 4.5 մլրդ դրամով:

Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են շուրջ 27.2 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 5.6%-ը և 19.4%-ով կամ 4.4 մլրդ դրամով գերազանցել 2010 թվականի համապատասխան ցուցանիշը:

2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 16.1 մլրդ դրամ պետական տուրքեր' կազմելով իննամսյա ծրագրի 97.7%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 11.3%-ով կամ 1.6 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են շուրջ 15.7 մլրդ դրամ հաստատագրված վճարներ' ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 3.2%-ը: Նշված ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 7%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է գործունեության որոշ տեսակների' հարկման ընդհանուր դաշտ անցնելու հանգամանքով:

2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 9.2 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 35.7% ով կամ 2.4 մլրդ դրամով' հիմնականում պայմանավորված այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու, օգտակար հանածոների արդյունահանման և ՀՀ ներմուծվող' շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար գանձվող վճարների աճով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե են մուտքագրվել 12.1 մլրդ դրամի այլ հարկեր: Մասնավորապես' 4.6 մլրդ դրամ է կազմել «Կոնցեսիայի մասինե ՀՀ օրենքով սահմանված ռոյալթին, 2.5 մլրդ դրամ' ճանապարհային վճարները, 1.6 մլրդ դրամ' ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) վճարները, 869.7 մլն դրամ' հարկային օրենսդրության խախտման համար «Հարկերի մասինե ՀՀ օրենքով սահմանված տուգանքները, 810 մլն դրամ' ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող օղու ներմուծման թույլտվության համար սակագնային քվոտայի վճարը, 315.7 մլն դրամ' հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 280.1 մլն դրամ' կոնցեսիոն վճարը, 33.3 մլն դրամ' արտոնագրային վճարները և 1.1 մլրդ դրամ' ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այլ հարկերի փաստացի ցուցանիշն աճել է 30% ով կամ 2.8 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ռոյալթիի և ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման վճարների աճով:

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են շուրջ 92.6 մլրդ դրամ' 99.9%-ով ապահովելով իննամսյա կանխատեսված ցուցանիշը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 9.9%-ով կամ 8.4 մլրդ դրամով:

2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում մուտքագրվել է շուրջ 12.4 մլրդ դրամ կամ իննամսյա ծրագրով նախատեսվածի 119.5%-ը: Նշված գումարից 11.3 մլրդ դրամը ստացվել է Եվրամիության աջակցության շրջանակներում: Ավելի քան 1.1 մլրդ դրամ է մուտքագրվել պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներին' կազմելով ծրագրով նախատեսվածի 81.6% ը, առանց որի պաշտոնական դրամաշնորհների կատարողականը կազմում է 125.3%: Ծրագրի գերազանցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Եվրոպական հարևանության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով կրթության համակարգում նախատեսված միջոցառումների ֆինանսավորման համար ընթացիկ տարվա չորրորդ եռամսյակում նախատեսված միջոցները ստացվել են երկրորդ եռամսյակում: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ստացված դրամաշնորհներն աճել են 2.1 անգամ կամ 6.5 մլրդ դրամով:

2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են շուրջ 30.6 մլրդ դրամ' 7.8%-ով գերազանցելով իննամսյա ծրագրային ցուցանիշը: Նշված գումարից 12 մլրդ դրամը կազմել են ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները, որոնց ծրագիրը կատարվել է 96.4%-ով: Առանց վերջիններիս այլ եկամուտների հունվար-սեպտեմբերի փաստացի ցուցանիշի գծով արձանագրվել է իննամսյա ծրագրի 116.7% կատարողական: Այլ եկամուտների ծրագրի գերազանցումը հիմնականում ապահովվել է բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների, ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման դիմաց վճարվող տոկոսավճարների, իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից ստացվող շահաբաժինների և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերի հաշվին, որոնք գերազանցել են իննամսյա ծրագրային ցուցանիշները համապատասխանաբար 39.5, 20.5, 86.3 և 60.1 տոկոսով: Ի տարբերություն նշված եկամտատեսակների, տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ ՀՀ համայնքների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցներից մուտքերի իննամսյա ծրագիրը կատարվել է 28.4%-ով, առանց արտաբյուջետային միջոցների' 68.1%-ով: Հաշվետու ժամանակահատվածում 4.4 մլրդ դրամ է մուտքագրվել իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից' կազմելով իննամսյա ծրագրով կանխատեսված ցուցանիշի 94%-ը, առանց արտաբյուջետային միջոցների' 109.2%-ը, իսկ ձեռնարկությունների և գույքի (բացառությամբ հողի) վարձակալության վարձավճարների գծով մուտքագրվել է ավելի քան 408.1 մլն դրամ կամ իննամսյա ծրագրով կանխատեսված ցուցանիշի 93.6%-ը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտները նվազել են 13.7%-ով կամ ավելի քան 4.8 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների նվազմամբ:

ՀՀ պետական բյուջեի ծախսերը

2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 7% ով կամ 41.9 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների, պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերման, հիմնական միջոցների գծով ծախսերի և այլ ծախսերի աճով:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 570.1 մլրդ դրամ' 92.6%-ով ապահովելով ծրագրի կատարումը: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 6.6%-ով կամ 35.3 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերից 53.6 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 3.8 մլրդ դրամ' պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են իննամսյա ծրագրի համապատասխանաբար 96.3%-ը և 90.5%-ը: Նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ նշված ծախսերն աճել են համապատասխանաբար 6.5%-ով և 5.7%-ով: Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից օգտագործվել է 116.3 մլրդ դրամ, որը կազմել է իննամսյա ծրագրի 91.9%-ը և 6.7%-ով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում 25.2 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը' կազմելով ինն ամսվա ծրագրի 87.2%-ը: Մասնավորապես' նշված գումարից 16.2 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 9 մլրդ դրամը' արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 15.3%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը, որը տեղի է ունեցել հիմնականում ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճի հաշվին: Պետք է ընդգծել, որ գնաճի դեմ պայքարի շրջանակներում ֆինանսական շուկայում դիտարկվող տոկոսադրույքների ընդհանուր աճի միտումը գրեթե չի անդրադառնում պետական պարտատոմսերի եկամտաբերության վրա, քանի որ միջին և երկարաժամկետ առումներով դրամական շուկայի մասնակիցների կողմից շարունակում են դիտարկվել որպես ներդրման ամենակայուն և հուսալի միջոց:

Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 13.4 մլրդ դրամի սուբսիդիաներ' կազմելով իննամսյա ծրագրի 95.8%-ը և 3.5%-ով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:

69.8 մլրդ դրամ են կազմել պետական բյուջեից տրամադրված դրամաշնորհները, որից 68.5 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 1.1 մլրդ դրամը' միջազգային կազմակերպություններին և 179 մլն դրամը' օտարերկրյա կառավարություններին: Մասնավորապես' համայնքների բյուջեներին տրամադրվել են 24.3 մլրդ դրամի դոտացիաներ, որոնք պահպանվել են նախորդ տարվա մակարդակին: Դրամաշնորհների իննամսյա ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 94.8% ով, իսկ նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 5.4% ով:

2011 թվականի ինն ամիսներին պետական բյուջեի ծախսերի 29.9%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին, որոնք կազմել են 190.5 մլրդ դրամ' ապահովելով ներկայացված բոլոր պարտավորությունների կատարումը և արձանագրելով իննամսյա ծրագրի 94.5% կատարողական ու 5.7%-ով կամ 10.2 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը: Մասնավորապես' նշված գումարից 141.6 մլրդ դրամ (97.9%) են կազմել կենսաթոշակները, 48.9 մլրդ դրամ (85.8%)' նպաստները:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցներից 97.5 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին' կազմելով իննամսյա ծրագրի 88% ը և 7.6%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները հունվար- սեպտեմբեր ժամանակահատվածում կազմել են 66.8 մլրդ դրամ կամ ծրագրի 78.8%-ը: Մասնավորապես' 68.2 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը, որոնց ծրագիրը կատարվել է 78.5%-ով: 1.4 մլրդ դրամ է մուտքագրվել ոչ ֆինանսական ակտիվների օտարումից' կազմելով իննամսյա ծրագրի 64.7% ը: Նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշն աճել է 10.9%-ով' հիմնականում պայմանավորված շենքերի և շինությունների վրա կատարված ծախսերի աճով:

ՀՀ պետական բյուջեի պակասուրդը

2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 16.3 մլրդ դրամ պակասուրդով' կազմելով ինն ամիսների համար կանխատեսված 82.6 մլրդ դրամի ընդամենը 19.7%-ը: Նշենք, որ նշված ցուցանիշը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ իննամսյա ծրագրով նախատեսված պետական բյուջեի ազատ միջոցներից 88.4 մլրդ դրամ օգտագործելու փոխարեն օգտագործվել է ընդամենը 10.4 մլրդ դրամ: Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է 20.1 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը' -3.8 մլրդ դրամ:

Պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներում 14.9 մլրդ դրամ են կազմել փոխառու միջոցները, 5.2 մլրդ դրամ' ֆինանսական ակտիվները: Մասնավորապես' 15.7 մլրդ դրամ է ստացվել գանձապետական պարտատոմսերից' կազմելով իննամսյա ծրագրի 109.9%-ը: Մուրհակների մարման նպատակով իննամսյա ծրագրով նախատեսված վճարումները կատարվել են 99.9% ով' կազմելով 165.7 մլն դրամ: 716 մլն դրամ է հատկացվել "ՎՏԲ-Հայաստան" ՓԲԸ-ից ստացված վարկի մարման նպատակով, որը կատարվել է իննամսյա ծրագրով նախատեսված ծավալով: Անցած ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են 10.7 մլրդ դրամի վարկեր' կազմելով իննամսյա ծրագրի 93.9%-ը: Նշված գումարից շուրջ 10.6 մլրդ դրամը տրամադրվել է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թվականին տրամադրված պետական վարկի միջոցներից, որից 7.5 մլրդ դրամը' գյուղատնտեսական վարկերի տրամադրման նպատակով, 1.1 մլրդ դրամը' «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնե հիմնադրամի կողմից հիմնադրված վարկային կազմակերպությանը, 1 մլրդ դրամը' տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի 1-ին բաղադրիչի ֆինան¬սա¬վորման նպատակով' "Համակարգիչ բոլորի համար" ծրագրի շրջանակներում, 936.7 մլն դրամը' "Ներմուծում' ազատ շրջանառության համար" մաքսային ռեժիմով մարդատար տրանսպորտային միջոցներ ներմուծող ֆիզիկական անձանց և 50.6 մլն դրամ' "Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն" ՓԲԸ-ին: Տեղական կենսապարարտանյութերի արտադրությունը խթանելու նպատակով անցած ժամանակահատվածում 50 մլն դրամ է տրամադրվել "ՍԻՍ-95' ՍՊԸ ին: Շուրջ 67.4 մլն դրամ արտոնյալ պայմաններով տրամադրվել է բռնադատված քաղաքացիներին' անհատական բնակարանային շինարարության վարկավորման նպատակով:

Անցած ինն ամիսների ընթացքում ավելի քան 5.5 մլրդ դրամ է ստացվել նախկինում տրամադրված ներքին վարկերի վերադարձից' կազմելով իննամսյա ծրագրի 102.6%-ը: Հաշվետու ժամանակահատվածում 30.1 մլն դրամ է տրամադրվել բաժնետոմսերում և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերման նպատակով, որը կատարվել է ծրագրով նախատեսված ողջ ծավալով:

Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է -3.8 մլրդ դրամ: Մասնավորապես' արտաքին աղբյուրներից ներգրավվել են 25.3 մլրդ դրամի զուտ փոխառու միջոցներ, 29.1 մլրդ դրամ է կազմել ֆինանսական ակտիվների ցուցանիշը: Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում արտաքին աղբյուրներից ստացվել են շուրջ 33 մլրդ դրամի վարկային միջոցներ: Ավելի քան 7.6 մլրդ դրամ ուղղվել է արտաքին պարտավորությունների մարմանը, որից 5.3 մլրդ դրամը հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը: 1.1 մլրդ դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 618.5 մլն դրամ' ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 140.5 մլն դրամ' ԳԶՄՀ, 115.8 մլն դրամ' ՎԶԵԲ, 59.7 մլն դրամ' ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի նկատմամբ ունեցած պարտքի մարմանը, 46.1 մլն դրամ' ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը, 250.3 մլն դրամ' Գերմանիայի Դաշնային Հանրապետության նկատմամբ պարտավորությունների մարմանը:

2011 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ԼՂՀ ին նախատեսված 28.2 մլրդ դրամ միջպետական վարկն ամբողջությամբ տրամադրվել է: Վրաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների գծով կատարվել է 248.3 մլն դրամի վճարում' 24.6%-ով գերազանցելով իննամսյա ծրագիրը, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ ստացված գումարից 49.1 մլն դրամը նախորդ տարվա պարտավորությունն է և Վրաստանի կողմից փոխանցվել է 2010 թվականի դեկտեմբերին, սակայն գանձապետական միասնական հաշվին մուտքագրվել է ընթացիկ տարվա հունվար ամսին: Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերմանն ուղղվել է 799.4 մլն դրամ' կազմելով իննամսյա ծրագրի 87.8%-ը: Հաշվետու ժամանակահատվածում 438.5 մլն դրամով ավելացել է արտաքին աղբյուրներից ստացված արտաբյուջետային դրամաշնորհային միջոցների մնացորդը:

Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռոնալդուն հայտնել է, թե երբ է ավարտելու կարիերանԼավրովը նշել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման պայմաններըՁերբակալվել է Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու Արամ Քոչարյանը Պուտինը զորահավաքի հրամանագիր է ստորագրել Բայրամովը և Բոճորիշվիլին քննարկել են Վրաստանից ՀՀ ադրբեջանական նավթամթերքի տարանցման հարցը Մոսկվան Բաքվին կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ռուսաստանցիներին Ժողովրդիդ ձայնը չի հասնում քեզ, որովհետև «Ուր որ գնաս» երգի ձայնը շատ բարձր էր․ ՇպռոտՆույն արմատները, բայց տարբեր հոգիներ. Լուսինե և Իրինա Թովմասյանները ամանորյա տեսանյութ են հրապարակելԹրամփը պատմել է Պուտինի հետ իր զրույցի մասինԵկեղեցին անհաղթահարելի է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, և բոլոր հալածանքները անցողիկ ենԽաչիկ Գալստյանը ձերբակալվել էՔրիս Ջենները կիսվել է Սուրբ Ծննդյան տաքուկ ֆոտոշարքովԹուրքիան պարզապես խաղում է Հայաստանով՝ աշխարհաքաղաքական խաղասեղանի շուրջ. Հակոբ ԲադալյանԴավիթ Խուդաթյանն արձակուրդ է մեկնումApple-ի Չինաստանում գտնվող հավաքման գործարաններից մեկը ենթարկվել է կիբերհարձակմանԼարսը փակ է բեռնատարների համար Հայտնի է՝ ով է «Մեր ժամանակների հերոսը». տեղի է ունեցել մրցանակաբաշխությունը (տեսանյութ)Խուզարկում են Խաչիկ Գալստյանի բնակարանը Դատավորը Արայիկ Հարությունյանի գերեվարվելուց հետո բռնել և իր սեփական նախաձեռնությամբ քաղաքացիական գործի վարույթը կասեցրել է. Ռոման ԵրիցյանԻշխել՝ նշանակում է ծառայել արդարությանը․ Իսահակ վարդապետ ՊողոսյանԹրամփը մեկնաբանել է Ուկրաինայի ԶՈւ–ի կողմից Պուտինի նստավայրի վրա հարձակումըՏարին հեշտերից չէր, բայց օրհնված էր հազարապատիկ․ Հրաչուհի Ութմազյան Մաշա Ենոքյանի և ամուսնու սիրառատ լուսանկարներըՎարդաշեն ենթակայանից բաշխվող էլեկտրամատակարարումն ամբողջովին կվերականգնվի բոլոր հասցեներում«Թրամփի ուղին» կարող է ազդել Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության վրա. ՌԴ դեսպան 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրները ամանորը տանը չեն դիմավորի. «Փաստինֆո» Զելենսկին իր հայտարարությունների համար պատասխան է տալու․ Զախարովա Թեժ բանավեճ. Սուրենյանց-Առաքելյան (տեսանյութ)Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը Վիեննայից ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհներ կան, Սևան-Գավառ ճանապարհին բուք է Նոր լուսավորություն․ այս առումով Երևանը համարվում է տարածաշրջանում առաջանցիկ քաղաքներից մեկըԵթե Շարան վաղը հաղթի ինձ, ես նրան բնակարան կնվիրեմ Երևանում․ Արման ԾառուկյանՔիմ Քարդաշյանին քննադատել են երեխաների նվերների պատճառով«Ոճիր և պատիժ» վեպը ՔԿ ծառայությունը չի ընդունել՝ պատճառաբանելով, որ այն քրեական ենթամշակույթի տարրեր է պարունակում. Վահան ՀովհաննիսյանԻնչո՞ւ է Հայաստանը հայտնվել «Կարթագենյան թակարդում». Էդուարդ Աբրահամյան (տեսանյութ)Ուշակով. Թրամփը Պուտինին տեղեկացրել է ուկրաինական կողմի հետ բանակցությունների մասին Իշխան Սաղաթելյանին հրավիրել են դատախազություն ԱԱԾ նախկին պաշտոնյայից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 207,452,083 ՀՀ դրամԱռաջիկա ժամերին «Վարդաշեն» ենթակայանից բաշխվող էլեկտրամատակարարումն ամբողջովին կվերականգնվի․ ՊետրոսյանԹրամփը Պուտինի նստավայրի վրա Ուկրաինայի հարձակումը անվանել է «խելագարություն»․ ՈւշակովՎեհափառն այցելել է Միքայել Սրբազանին. Զելենսկու` Թրամփի հետ կապված հույսերը չարդարացան (տեսանյութ) Նյարդավիրաբույժը արթնացել է կոմայից և խոսել հանդերձյալ կյանքի մասինՀԱՊԿ միացյալ շտաբը 2026 թվականին ջանքերը կկենտրոնացնի ռազմական համագործակցության զարգացման վրա Խաչատուրյանը Թիմոր-Լեշտիում ՀՀ դեսպան է նշանակել 2026թ-ը թեժ է լինելու․ դեպի ո՞ւր է շարժվելու Հայաստանը (տեսանյութ)Վանգայի մարգարեությունը. այլմոլորակայինների հետ շփումը կարող է տեղի ունենալ ամբողջ աշխարհի աչքի առաջ Եղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել. հորդոր վարորդներինMitsubishi-ն հայտնվել է ջրահեռացման համար կառուցված հատվածումՀաստատվել է փախստականի վկայականների ժամկետների երկարաձգումը. ՆԳՆԹրամփը վրդովվել է Պուտինի նստավայրի վրա Ուկրաինայի հարձակման փորձից․ Ուշակով
Ամենադիտված