«Բոլոր մրցանակաբաշխությունները դադարեցնելու մի քանի պատճառներ»
Բլոգոսֆերա
Լուսինե Բադալյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Եվս մեկ խնդրանք. առաջարկում եմ ժամանակավորապես դադարեցնել բոլոր մրցանակաբաշխությունները մի քանի պատճառներով.
նախ՝ այս սարսափելի իրավիճակում ոչ ոք դրա սիրտը չունի.
հետո՝ մեր երկրում վաղուց չկան լավագույններ. համեմատական կարգով «լավագույն» տիտղոս չեն շնորհում, քանի որ դա ընդամենը վերացնում է ձգտումը և հեղինակազրկում է մշակույթ հասկացությունը.
երրորդ՝ մրցանակը հեշտ նվաճելն այն դարձնում է մատչելի և, հետևաբար, իմաստազրկում.
և վերջում՝ մրցանակաբաշխություններում վերջին տարիներին գերակշռում է կլկլոցը, իսկ դա տանում է մշակութային անկման ու բարոյազրկման...
Մշակույթի նախարարության փոխարեն՝ ես տուգանք կսահմանեի ցանկացած կլկլոցի ու անորակության համար ու կարգելեի մուտքը եթեր, ու կտեսնեք, թե ինչ արագ բոլորը կձգտեն կատարելագործվել ու հասնել բարձունքների...
Շնորհակալություն ուշադրության համար:
Հարգանքներով»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան