«Ես չեմ ընդունում այս իշխանություններին»
Բլոգոսֆերա
Վախթանգ Սիրադեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ես չեմ ընդունում այս իշխանություններին, չեմ ընդունում դրանց ստեղծած կառավարման համակարգը, չեմ ընդունում ազգաբնակչությանը բարոյական դեգրադացման տանող նրանց վարքագիծը (այն դժվար է քաղաքականություն անվանելը), չեմ ընդունում կեղծ/քվազինժդեհականությունը: Ինձ համար որևէ տարբերություն չկա՝ ՀՀԿ-ական, թե ԲՀԿ-ական են այն գործարարները (կարծես մնացածներին մոռացա, բայց ոչինչ), ովքեր «քցում» են ինձ նման շարքային քաղաքացիներին: Ինձ համար որևէ տարբերություն չկա կուսակցական այն «գործիչների» միջև, որոնք բացահայտ սրիկա են և դեմագոգ, կամ թե նույնն են՝ գառան դմակի տակ: Ինձ համար որևէ տարբերություն չկա, թե ինչ կուսակցության է պատկանում այն սափրագլխի «տերը», որի մեկ հրամանով վերջինիս թուլան առանց աչքը թարթելու ավտոմատի կրակահերթ կբացի իմ կամ ինձ նման մեկ այլ անձի ուղղությամբ: Ինձ համար տարբերություն չկա հանցագործի և դրան իր անտարբերությամբ նպաստող այսպես կոչված քաղաքացու միջև (իրական քաղաքացին դրան չէր նպաստի), ես դեմ եմ այս համակարգին, որում մարդը 21-րդ դարում հասցվել է ճորտացման, դեմ եմ համակարգի պարտադրած «խաղի» կանոններին…»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան