Հայ արվեստագետների ցուցահանդեսը` Գերմանիայում
Գիտություն և Մշակույթ
Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Հալլե քաղաքի Տալշտրաշե պատկերասրահում հոկտեմբերի 20-ին բացվել է ժամանակակից հայ արվեստի 11 արվեստագետների ցուցահանդես:
Բացման արարողության մասնակիցներին ողջունել են երկրամասի կառավարության ներկայացուցիչը, Գերմանիայում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը եւ մշակույթի նախարարության վարչության պետ տիկին Ս. Հարությունյանը, ով ընթերցել է նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ողջույնի խոսքը: Ցուցահանդեսի պատասխանատու Սեդա Շեկոյանը պատմել է ներկայացված գործերի եւ դրանց հեղինակների մասին: Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ դեկտեմբերի 4-ը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում