Ես կարող եմ քչացնել կարկտահարությունների քանակը Հայաստանում
Բլոգոսֆերա
Լևոն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մայիսի 12-ին Արմավիրի մարզում կարկտահարություն է եղել , բայց դա բացառիկ կարկտահարություն էր, որովհետեվ տուժել են բազմաթիվ համայնքներ միաժամանակ, այսինքն մեծ տարածքներ են կարկտահարվել։ Գյուղացիներն ել հավաքվել ու փակել էին Երեվան - Արմավիր ճանապարհը։ Պահանջում էին Գյուղ. Նախարարությունից փոխհատուցել իրենց կրած վնասները։ Մարդկանց բերքը լրիվ փչացել է, ինչո՞վ ապրեն և լավ են անում, որ բողոքում են, իրենց իրավունքներն են պաշտպանում։ Երևի կրած վնասները կհասնեն 7-8 միլիոն դոլարի, գուցե և շատ:
Արդեն մեկ տարի կլինի, որ դիմել եմ ԱԻՆ և Գյուղ. նախարարություններ հենց այդ հարցով։ Ես այն մարդն եմ, որ կարողացել է մոտ 10 տարի շարունակ չեզոքացնել կարկտահարարությունները' Աշխարհի ամենակարկտահար տարածքում, այն է՝ Բյուրականում որ Ընդգրկվում է Արագածի նախալեռներում։ Իմ մասին կան բազմաթիվ հոդվածներ տարբեր թերթերում, եղել են հեռուստահաղորդումներ; Վերջին հոդվածը «Առավոտ» թերթի ապրիլի 3-ի համարում; Ես առաջարկել եմ իրենց, մեր պաշտոնավորներին, որ իմ աշխատանքի համար պայմաններ ստեղծեն և ես աշխատեմ ամբողջ հանրապետության տարածքի համար։ Ես պետք է պարբերաբար լինեմ երկրի բոլոր համայնքներում , մնամ և աշխատեմ; Այդպիսով ես կարող եմ քչացնել կարկտահարությունների քանակը Հայաստանում; Իմ տված օգուտը 1 տարվա կտրվածքով կարող ե հասնել մինչև 100 միլիոն դոլարի։ Բայց ավաղ պաշտոնավորները ոչինչ կոնկրետ չեն ասում, ոչինչ չեն ձեռնարկում։
Ինչո՞ւ»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան