Երբ ԱԺ-ում պաշտոնյան պաշտոնյային հիմարի տեղ է դնում
Բլոգոսֆերա
«Անընդունելի է, երբ ազգային ժողովում անգամ նախարարը չի կարողանում ըմբռնել պատգամավորի կողմից հնչեցված հարցը և միանգամից սկսում է ընթերցել իր օգնականի կողմից պատրաստված տեքստը որը բնականաբար չի համապատասխանում տրված հարցին: Մի՞թե նախարարը պատրաստ չէ ՛ հարցերին պատասխանել՝ առանց թղթից կառչելու: Եթե անգամ մեկ դահլիճում գտնվելով հանդերձ, պաշտոնյան պաշտոնյային հիմարի տեղ է դնում, շրջանցելով հարցը' ինչո՞ւ պետք է ժողովրդի հետ նույն կերպ չվարվի: Եթե նախարարները և մյուս բոլոր պաշտոնները զբաղեցնող անձինք զինված չե՛ն գիտելիքներով և հարցերին պատասխանելու ունակությամբ, ապա ի՞նչ ենք պահանջում կամ ակնկալում նրանցից: Նման բաներից էլ սկսվում է հարգանքի բացակայությունը յուրաքանչյուր պաշտոնյայի նկատմամբ: Առանձ այն էլ փոքրաթիվ ժողովուրդ ենք, եթե դուք եք «ընտրվել» տվյալ պաշտոններում, ապա բարի եղեք համապատասխանել պահանջված չափանիշներին: Չեմ կարծում, որ տվյալ գրառմամբ կնպաստեմ ձեր գիտելիքների և մարդկային արժեքների բարձրացմանը, սակայն հուսով եմ, որ ընթերցելուց հետո կփորձեք ինչ որ չափով կատարելագործել ձեր աշխատելաոճը և դադարել ծիծաղի առարկա լինել ժողովրդի աչքերում, ինչը ի տարբերություն ձեզ կատարելագործվում է օր օրի:
Հ.Գ. Մի՛ ննջեք նիստերի դահլիճում, ազգը հետևում է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Մելինե Յավրյանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան