Թուրք վարչապետ Էրդողանը դատի է տվել ընդդիմության առաջնորդին` իրեն Ասադի հետ համեմատելու համար
Մերձավոր Արևելք
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր «Հանրապետական ազգային կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին՝ իրեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ համեմատելու համար. ուրբաթ օրը տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Էրդողանը 1 մլն թուրքական լիրա փոխհատուցում է պահանջում բարոյական վնասի համար:
Վարչապետ էրդողանի փաստաբանները դատարան էին դիմել այն բանից հետո, երբ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ Էրդողանը մեղավոր է Ռեյհանլիում ահաբեկչության հետևանքով 51 մարդկանց մահվան համար, և որ նա ոչնչով չի տարբերվում Բաշար Ասադից: Բացի այդ, ընդդիմադիր գործիչը նշել էր, որ Էրդողանը Ասադի նման հակաժողովրդավարական քաղաքականություն է վարում:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը