Թուրքիայում զբոսաշրջիկները կարող են մնալ առանց ալկոհոլի. իշխանությունները սահմանափակում են դրա վաճառքը
Թուրքիա
Թուրքիայում այս ամառ զբոսաշրջիկները ալկոհոլ կխմեն սովորականից ավելի քիչ. գրում է Russia Today-ը: Երկրում ընդունված նոր օրենքի համաձայն` Թուրքիայում երեկոյան ժամը 22.00-03.00-ի սահմաններում ալկոհոլային խմիչքների վաճառքը կարգելվի: Բացի այդ, նոր օրինագիծը նախատեսում է ամբողջովին արգելել ալկոհոլի գովազդը և ակցիաները՝ բացառությամբ հատուկ ցուցահանդեսների և միջոցառումների ժամանակ:
Ալկոհոլային լոգոտիպով մթերքի ցուցադրությունը արգելված է լինելու այսուհետ բոլոր վայրերում՝ բացի արտոնագրված ռեստորաններում, բարերում և խանութներում: Նոր օրենքը գործելու է բոլոր թուրքական հյուրանոցներում և տուրիստական համալիրներում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)