Դեմոկրատիան Թունիսում կարող է վերածվել շարիաթի
Աշխարհ
Ազատվելով Բեն Ալիի բռնապետական ռեժիմից՝ Թունիսը կարող է ապագայում կորցնել նաև պետության աշխարհիկ մոդելը:
Այս մասնին են վկայում հոկտեմբերի 23-ին Թունիսում անցկացված խորհրդարանական ընտրությունները, որոնք, ըստ էության, որոշում էին երկրի հետագա զարգացման ուղին: Այդ ընտրությունների արդյունքներով բավական մեծ տարբերությամբ առջևում է իսլամիստական «Էլ–Նախդա» (արաբերենից թարգմանաբար՝ Վերածնունդ) կուսակցությունը։
«Էլ–Նախդա»–ն ստացել է ընտրողների ձայների գրեթե 40 տոկոսը։
Մինչև Բեն Ալիի ռեժիմի անկումն այս կուսակցության գործունեությունը Թունիսում արգելված էր, իսկ կուսակցության առաջնորդը գտնվում էմիգրացիային մեջ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ