Հերի՛ք է արտագաղթողներին դավաճան համարեք
Բլոգոսֆերա
Ծով Ալիզե Բանուչյանն (Tsov Alizée Banuchyan) իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մի բան ասեմ, ժող, թյուր կարծիք կա, թե արտագաղթը պայմանավորված ա միայն հացի խնդրով, կամ քաղաքական հետապնդմամբ...ցավոք , իմիգրանտների մեծ մասը լքում են երկիրը՝ հարկադրված, որ բուժվեն, կամ բուժեն իրենց բալիկներին...նրանց մեջ կան մարդիկ, ովքեր գումար չեն ունեցել իհարկե Հայաստանոմ բուժում ստանալ, կա շատ բարձր տոկոս, որ չի վստահում հայ բժշկությանը և համոզված ա, որ հիմնականում թալան ա, իսկ ես անձամբ մարդ գիտեմ, ում Հայաստանում վեց ամսվա կյանք էին տվել, իսկ ինքը արդեն երեք տարի բուժում ա ստանում և դեռ շաաաատ երկար կապրի...կա մեկ այլ տեսակ, լրիվ լուրջ, կանայք երեխաների հետ կամ մենակ, ովքեր բռնության են ենթարկվել ամուսնու կողմից կամ հալածանքների ընտանիքից ու մազապուրծ փախել են...ես զարմացած եմ, բայց հիմնական հեքիաթները պատմվում ա քաղաքական ապաստան խնդրողների կողմից, այլ պատճառներով հանձնվողները իսկապես ելք անգամ չեն ունեցել...ասածս ինչ ա...դե էլ ինչ ասեմ...հերիք ա արտագաղթոներին դավաճան համարեք..»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան