Դավութօղլուն շնորհակալություն է հայտնել Քլինթոնին՝ Ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ–ի դիրքորոշման համար
Թուրքիա
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ԱՄՆ–ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հեռախոսազրույցում իր շնորհակալությունն է հայտնել Ֆրանսիայի Սենատի կողմից հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման վերաբերյալ վերջինիս հայտնած դիրքորոշման վերաբերյալ, հաղորդում է 1news.az–ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունած հայկական օրինագծին՝ Հիլարի Քլինթոնը հայտարարել էր. «Կարծում եմ՝ ԱՄՆ-ը այս հարցում ճիշտ դիրքորոշում է որդեգրել։ Որովհետեւ որքան էլ հրեշավոր են այդ իրադարձությունները, որքան էլ զգացական են, այնուամենայնիվ կառավարության միջամտությունը պատմական հարցին կարող է շատ վտանգավոր դուռ բացել։ Ուստի, խնդիրը զգացական է, ես դա գիտակցում եմ և մեծ կարեկցանք ունեմ այդ խնդրով մտահոգվածների հանդեպ», - ասել է պետքարտուղարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)