Այսօր Վրաստանը նշում է անկախության օրը
Բլոգոսֆերա
Սեդրակ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր Վրաստանը նշում է անկախության օրը:
95 տարի առաջ Ռուսաստանի հեղափոխության արդյունքում ռուսական զորքի կազմաքանդման արդյունքում Թուրքական ճակատը պահող տեղի բնակչությունը կանգնեց թուրքական զորքի դեմն առնելու անրաժեշտության առաջ: Կովկասյան թաթարները՝ ապագայի ադրբեջանցիները հրաժարվեցին պատերազմել թուրքերի դեմ, ու շփման գիծը մնացին պահելու հայերն ու վրացիները:
Ու հենց այստեղ վրացիները լքեցին պատերազմի թաթերաբեմը, ընդունեցին գերմանական պրոտեկտորատը ու հռչակեցին անկախություն:
Թուրքական հզորագույն բանակի դեմ մնացին հայերը մեն մենակ, ովքեր այդ օրերին շարունակում էին մարտնչել Արմավիր-Ապարան-Վանաձոր շրջաններում, ու ում հաջողվեց որոշ չափով հետ շպրտել թուրքական բանակը՝ Սարդարապատի հաղթանակի արդյունքում:
Շնորհավոր Վրաստանի առաջին հանրապետության օրը»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան