Թուրքիայի կառավարությունը օգնության կոչով դիմել է 30 երկրների
Թուրքիա
Թուրքիայի կառավարությունը օգնության գրավոր կոչ է ուղարկել 30 երկրների, որոնք նախորոք պատրաստակամություն էին հայտնել օգնել Թուրքիային երկրաշարժի հետևանքները վերացնելու հարցում. հաղորդում է CNN-ը:
Օգնության կոչն ուղարկվել է նաև Իսրայելին, որը կարծես թե վիրավորվել էր, իր օգնության առաջարկին հեևած լռության պատճառով։
Երկրաշարժի հետևանքների էֆեկտիվ վերացման համար Թուրքիային անհրաժեշտ են վրաններ՝ տուժածների ժամանակավոր տեղակայման համար, շինանյութեր և հավաքովի տների կոմպլեկտներ։
Հիշեցնենք, որ Թուրքիային օգնելու պատրաստակամություն էին հայտնել Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ–ը, Չինաստանը, Ճապոնիան և այլ երկրներ։
Նշենք նաև, որ Թուրքիայի վարչապետին առընթեր Արտակարգ իրավիճակների կառավարման վարչության տվյալներով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 459–ի, վերավորներինը՝ 1352–ի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)