Հերթական սպանությունը բանակում
Արցախ
Հունվարի 27-ին, ժամը 03:05-ի սահմաններում, ԼՂՀ N մարտական դիրքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից տեղում մահացել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Փայլակ Շահնազարյանը:
Ըստ Լուրեր.com-ի տեղեկությունների՝ փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: ՊՆ քննչական ծառայությունից տեղեկացրեցին, որ սպանություն կատարելում մեղադրանքով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Շրջանառվող լուրերի համաձայն, Խաչատուր Սարգսյանը Փայլակ Շահնազարյանի երեսին ատամի մածուկ է քսել վերջինիս քնած եղած ժամանակ, իսկ արթնանալուն պես Շահնազարյանը հայհոյել է զինակցին, ինչից հետո Խաչատուր Սարգսյան սպանել է ծառայակցին:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի