Հանդիպում ազատ և արդար ընտրությունների թեմայով
Քաղաքական
Հունվարի 28-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպական Ազատական-Ժողովրդավարական և Բարեւփոխումների կուսակցության (ELDR) փոխնախագահ Լյուսիվիզ Վան դեր Լաանի գլխավորած պատվիրակության հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարության հաստատման, պետական մակարդակով ընտրակեղծարար մեքենայի դեմն անելու, ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպման, այդ հարցերում միջազգային հանդրության, մասնավորապես ELDR կուսակցության մասնակցությանը վերաբերող խնդիրներ: Շոշափվեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, միջազգային դիտորդական այլ կազմակերպությունների աշխատանքի բարելավման եւ արդյունավետ գործունեության հնարովորությունները:
Երկուստեք ընդգծվեց, որ միջազգային հանրությունը այս անգամ լուրջ վերաբերմունք է ցուցաբերելու Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը, որպեսզի բացառվեն ժողովրդի կամքը աղավաղող ընտրություններ:
Հունվարի 29-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ տիկին Լյուսիվիզ Վան դեր Լաանը շարունակել են քննարկումները վերոնշյալ խնդիրների շուրջ:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի