Հարավային Լիբանանի գրոհայինները հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ
Մերձավոր Արևելք
Հարավային Լիբանանի տարածքից անհայտ գրոհայինները հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ: Հրթիռը վայր է ընկել մայիսի 27-ի գիշերը Մարջայուն քաղաքից ոչ շատ հեռու՝ լիբանանա-իսրայելական սահմանից 6 կմ հեռավորության վրա: Զոհերի և վիրավորների մասին որևէ տեղեկություն չկա, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Միջադեպի հետաքննության համար Մարջայուն են ժամանել Լիբանանի զինվորականներն ու ՄԱԿ-ի խաղաղարարները:
Նշենք, որ մայիսի 26-ի առավոտյան «Գրադ» տեսակի 2 հրթիռ էր արձակվել հարավային Լիբանանի ուղղությամբ: Հրթիռները պայթել էին մայրաքաղաք Բեյրութի շիական Ալ Շիյախ թաղամասում` Սուրբ Միքայել եկեղեցու հարևանությամբ: Վիրավորվել էր 5 մարդ, որոնց թվում՝ 4 սիրիացիներ:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը