Իրականացվելու են «Արփի լիճ» ազգային պարկի հիմնադրման ավարտն ապահովող միջոցառումներ
Տնտեսություն
Այս տարի ավարտվելու է Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Հարավային Կովկասի բնապահպանական դրամաշնորհային ծրագիրը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ ներկայացնելով 2012-ի երակա խնդիրները։
««Արփի լիճ» ազգային պարկի կարողությունների զարգացում» գերակա խնդրի շրջանակներում իրականացվելու են «Արփի լիճ» ազգային պարկի հիմնադրման ավարտն ապահովող միջոցառումներ՝ ներդրումների ընդհանուր ծավալը հասցնելով 1.7մլն եվրոյի։ Արդյունքում կավարտվեն ազգային պարկի կայացման և համայնքների աջակցության ծրագրերը։ Ազգային պարկի հետագա գործունեությունը կապահովվի պետբյուջեի ֆինանսավորմամբ», – նշել է նախարաը։
Նա նաև հայտնել է, որ այս տարի կմեկնարկի «Հարավային Հայստանում կենսոլորտային տարածքի ստեղծում» ծրագիրը՝ գերմանական KFW բանկի աջակցությամբ։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսության աջակցության, գյուղմթերքների իրացման ենթակառուցվածքներ։ Ծրագիրը դրամաշնորհային է, հինգ տարվա ընթացքում ծրագրվում է ստանալ 8.25մլն եվրո։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում