Սաուդյան Արաբիայի թագավորը կլինիկական մահ է տարել
Մերձավոր Արևելք
Սաուդյան Արաբիայի թագավոր 88-ամյա Աբդալլահ Աբդել Ազիզ Ալ Սաուդը կլինիկական մահ է տարել: Մեծն Գերազանցության կյանքը պահպանվում է թոքերի արհեստական կենսապահովման սարքի միջոցով: Միապետի մոտ ախտորոշվել է կենսականորեն կարևոր օրգանների` սրտի և երիկամների անբավարարություն: Այս մասին հայտնում է Press TV-ն` հղում կատարելով Asharq Alawsat պարբերականին:
Աբդալլահ թագավորը 13 անգամ ամուսնացած է եղել: Նա առնվազն 35 երեխա ունի: 2012թ. օգոստոսից պետության ղեկը ստանձնել էր թագավորի որդիներից մեկը` ժառանգորդ արքայազն Սալմանը:
Նշենք, որ Forbes-ը արքայի կարողությունը գնահատել էր 63,2 մլրդ դոլար:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը