ԱԻՆ-ում կամփոփեն 2011-ի ընթացքում կատարված աշխատանքները
Հայաստան
Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր տեղի ունեցավ ԱԻՆ ղեկավար կազմի ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել սեյսմիկ դիտացանցի արդիականացման խնդիրներին։
Երիցյանը ուշադրություն է հրավիրել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կրթության որակի բարելավման խնդիրներին ու նշել, որ Ակադեմիայի դասախոսական կազմն անհրաժեշտ է համալրել հանրապետության լավագույն գիտնական դասախոսներով։ Արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատանքի ընդունելիս այսուհետ առաջնահերթությունը կտրվի Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ավարտածներին։
ԱԻ նախարարը հանձնարարել է պլանավորել և դեսպանատներում ու հյուրանոցներում անցկացնել ուսումնավարժություններ և ուսուցողական դասընթացներ։
Փետրվարի 10-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի կունենա ԱԻՆ Կոլեգիայի նիստ, որի ընթացքում կամփոփվեն 2011-ի ԱԻՆ-ի կատարած աշխատանքները։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է