Եգիպտացի տղամարդկանց արգելել են աշխատել կանացի սպա սրահներում
Մերձավոր Արևելք
Եգիպտոսի կառավարությունն արգելել է տղամարդկանց աշխատել հյուրանոցների կանացի սպա սրահներում՝ սեռական ոտնձգությունների դեմ պայքարը խստացնելու նպատակով. գրում է Ahram Online-ը:
«Այն սպա կենտրոնները, որոնք կխախտեն այս արգելքը, կդադարեցնեն իրենց աշխատանքը, իսկ նման միջադեպի կրկնության դեպքում հյուրանոցը կզրկվի սպա արտոնագրից և մեկ աստղով կնվազեցնի իր վարկանիշը»,-հայտարարել է Եգիպտոսի զբոսաշրջության հարցերով նախարար Հիշամ Զազուան:
Ինչպես նշել է նախարարը, այս նախաձեռնությունը մի մասն է այն համալիր միջոցառումների, որոնք ուղղված են Եգիպտոսում զբոսաշրջիկների նկատմամբ սեռական ոտնձգությունները նվազեցնելուն:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը