Թուրքիան ստեղծում է հայրենական արտադրության առաջին կործանիչը
Թուրքիա
Թուրքիան ավարտին է հասցնում հայրենական արտադրության կործանիչի նախագծման աշխատանքները. երկուշաբթի օրը գրում է Zaman պարբերականը:
Այս շաբաթ Թուրքիայի ՊՆ-ի արյունաբերության բաժնին կներկայացվի կործանիչի կառուցման 3 նախագիծ, որոնցից կընտրվի նախնական տարբերակը:
Թուրքական կործանիչի առանձնահատկությունն այն է լինելու, որ հատուկ համակարգի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել ռադարի վրա ընկնելուց: Կործանիչը շահագործման կհանձնվի 2023-ին:
Թուրքական կործանիչներն ունենալու են 2 շարժիչ, ինչը հնարավորություն կտա ավելի երկար մնալ օդում և ավելի արագ կերպով արագություն հավաքել. գրում է թուրքական թերթը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)