Թուրք պատգամավորների նախաձեռնությունը մտահոգիչ էր. Վլադիմիր Կարապետյան
Արտաքին Քաղաքական
Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը սառեցրել է Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքը:
«Մենք այդ որոշմանը դրական ենք վերաբերվում, քանզի թուրք պատգամավորների կողմից այդ նախաձեռնությունն իսկապես մտահոգիչ էր», – Լուրեր.com–ի հետ իր զրույցում նշեց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը։
Նրա խոսքերով՝ ՀՀ դիրքորոշումը ԼՂՀ հակամարտության վերաբերյալ պետք է մասնագիտորեն ներկայացնել։
«Հայաստանում պետք է ուժեղացնել բանակցությունների պոտենցիալը՝ մեր մոտեցումը բարձր մակարդակով ներկայացնելու համար», – նկատեց Վլադիմիր Կարապետյանը՝ հավելելով, որ Հայաստանը նախ պետք է սկսի ներքին խնդիրների կարգավորումից։
«Մեր երկրում նույնիսկ մարտի մեկի խնդիր կա», – շեշտեց նա։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում