Associated Press: Պայթյունների շարք Թայլանդում. կան զոհեր
Աշխարհ
Երեկ՝ հոկտեմբերի 25–ին պայթյունների շարք է որոտացել Թայլանդում, որոնց պատճառով Յալա նահանգում երեք մարդ է մահացել, կան տասնյակ վիրավորներ։
Ընդհանուր հաշվով տեղի է ունեցել 12 պայթյուն։ Եվս երեքը զինվորականներին հաջողվել է վնասազերծել։ Ոստիկանությունը ենթադրում է, որ զոհերից մեկը, որի մարմինը հայտնաբերվել է ռմբապատված մոտոցիկլետի մոտ, հենց մահապարտ ահաբեկիչն է. հաղորդում է Associated Press–ը։
Ոստիկանության հաղորդմամբ՝ 12 գործարկված ռումբերը տեղադրված են եղել դպրոցում, մի քանի խանութներում ու հյուրանոցներում և այլ մարդաշատ վայրերում։
Ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել հարևան Նարաթխիվատ նահանգի Տակ–Բայ քաղաքում հակակառավարական ցույցերի ճնշման տարեդարձի օրը։ Այն ժամանակ զոհվել էր ավելի քան 80 ցուցարար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ