Կոնգրեսի հանրահավաքը, անկախ ամեն ինչից, կայանալու է
Քաղաքական
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում վերահաստատեց նախկինում արված այն հայտարարությունը, որ Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը կայանալու է փետրվարի 17-ին։ Նա նաև նշեց, որ հանրահավաք անցկացնելու վերաբերյալ դիմումը արդեն ներկայացվել է քաղաքապետարան, և իրազեկումն ընդունվել է ի գիտություն։
Իսկ այն հարցին, թե պատրաստվում է արդյոք Կոնգրեսը համատեղ հանրահավաք անցկացնել «ժառանգության» և ՀՅԴ–ի հետ՝ կապված ԱԺ–ում քննարկվելիք համամասնական ընտրակարգի հարցի հետ, Զուրաբյանն ասաց, որ իրենք կազմակերպում են հանրահավաքը, իսկ մյուս ուժերի ներկայացուցիչները կարող են մասնակցել դրան։
Ավելին, վերջինս ասաց, որ եթե, օրինակ, ՀՅԴ–ն ուզում է օգնել հանրահավաքի կազմակերպմանը, կարող է «Երկիր Մեդիա» հեռուստաալիքով համապատասխան իրազեկող տեսանյութ հեռարձակել՝ խախտելով ընդունված «ավանդույթը», իսկ «Ժառանգությունը» կարող է ԱԺ հայտարարությունների ժամին, օգտվելով իրեն ընձեռված հնարավորությունից, հայտարարել հանրահավաքի անցկացման մասին։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի