Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է Ալսուն կիսվել է ամառային հանգստի լուսանկարներով (ֆոտոշարք) «Ռեալը» հայտարարել է Յան Դիոմանդեի տրանսֆերի մասին․ պաշտոնական Յան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին» Ծայրահեղ շոգը 2026 թվականին Եվրոպայում ավելի քան 25 հազար մարդու կյանք է խլել. Bloomberg Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին՝ Իրանին աջակցելու համար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ Հնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի Անահիտ Կիրակոսյանի ու նախկին ամուսինու թանկարժեք նվերը՝ դստեր հարսանիքին (տեսանյութ) Կապահովվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման, վերանորոգման շինարարական աշխատանքները Դամասկոսի արվարձանում միկրոավտոբուսում պայթյուն է որոտացել․ երկու մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ն դիվանագիտական ներկայացում է խաղում. Թեհրանը քննադատել է Վաշինգտոնին 

Գյումրու դժբախտությունը

Բլոգոսֆերա

Մամիկոն Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի ժողովրդական խոսք կա «մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը»: Այս արտահայտությունը մենք միշտ անում ենք այն ժամանակ, երբ դժգոհում ենք մեկից, ով հաջորդել է մեկին, ով իր ժամանակին արժանացել է ավելի հարգանքի, քան ինքը (ենթադրենք էլի, որ այդպես է): Երբեք չեմ սիրել նրանց, ովքեր սազն առել ու ինչ որ մեկին են գովերգել, բայց չեմ սիրում նաև, երբ ընկածին են կացի տալիս ու ցեխ շպրտում երեսին: Ասեմ, որ ոչ առաջինին և ոչ էլ երկրորդին եմ վստահել, պարզապես, ինչպես ասում են, ծուռը նստենք՝ դուզը խոսենք, դրա համար էլ ուզում եմ որոշակի համեմատականներ անցկացնել նախքին և ներկայիս քաղաքապետների միջև: Չեմ ուզում ընկղմվել թվաբանության կամ փաստերի մեջ, դրանք թողնելով համապատասխան մարդկանց, քանի որ ուզում եմ ներկայացնել ժողովրդի և իմ սուբյեկտիվ կարծիքը: Բազմաթիվ կուլիսային իրադարձություններ են կատարվել Ղուկասյանի ղեկավարման տասներեք տարիների ընթացքում և եթե ականատես չենք եղել դրանց, բայց ականջի ծայրով լսել ենք դրանց մասին: Հիմա էլ են կատարվում, բայց ժամանակը ամեն բան իր տեղը կդնի:

2012 թվականի Սեպտեմբեր ամսին, կայացավ Գյումրու քաղաքապետի ընտրությունները և հիմա արդեն նախքին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չառաջադրեց իր թեկնածությունը, կներեք, ավելի շուտ չթողեցին առաջադրվելու, պարզապես ասացին «нет» ու «король умер, да здравствует король»: Շատերը սուգ մտան, քանի որ շատերի գլխին կախվեց «դեմոկլեսյան սուրը» կամ այսպես ասած՝ գործազրկության հեռանկարը (կամ Բալասանյան սուրը, ինչպես կուզեք): Հեռանկարն այնքան էլ հեռանկար չէր, որովհետև սպասեցնել չտվեց իրեն ու շատերը հեռացան՝ չէ ավելի շուտ հեռացվեցին: Ասում են, թե «մեռած» մարդու հետևից չեն խոսում՝ Ղուկասյանին առողջություն, դուշմանիս չեմ ցանկանա էն, ինչ իր գլխին եկավ՝ բերեցին (կապ չունի ով, տղան թե ՀՀԿ-ները, կամ այլոք): Մի խոսքով, համեմատականի համար ուզում եմ մի քանի զուգահեռներ անցկացնեմ:

(Ասել եմ ու կրկնում եմ, ժողովրդի և իմ տեսանկյունից եմ արտահայտվում հա մեկ էլ առանց պահպանելու ժամանակագրություն, հերթականություն, թե ո՞վ, ի՞նչ, ե՞րբ):Ղուկասյան՝ քաղաքապետ, բիզնեսմեն, հավատացյալ, բարի մարդ, հարգված, եկեղեցաշեն, քաղաքաշեն, գողական և վերջապես ՀՀԿ-ական (mafia):Բալասանյան՝ քաղաքապետ, բիզնեսմեն, «հավատացյալ» բարի մարդ, հարգված, եկեղեցաշեն և վերջապես՝ գողական չէ, բայց նախքին ՕԵԿ-ական է, իսկ ներկայումս հանրապետականի մատոռով ԲՀԿ-ական:Ղուկասյանի կառավարման տարիներին, քաղաքը սկսեց «բարգավաճել», չեմ ասում, թե ղեկավարելու աստվածատուր տաղանդ ուներ, բայց որ կարողանում էր հարցեր լուծել և արդյունքում բոլորին գոհացնել՝ դա փաստ էր: Ժողովուրդը նրանից երբեք «չէ» բառը չեր լսում, ամեն բան հնարավոր էր, դրա համար էլ ժողովուրդը «մեռնում էր ջանին»: Անշուշտ կային նաև դժգոհները, ումից մի տեսակ «Զոռոյական» բայց քաղաքավարի ձևով վերցնում էր մի քիչ ու էդ քչի կեսը տալիս սիրված քաղաքի աղքատ ժողովրդին: Ղուկասյանը մուծում էր ուսանողների ուսման վարձավճարները, եկեղեցի կառուցում ու էլի լիքը «բարեգործություններ» ու կարևոր չէր, որ դա որևէ շինություն կատարել ցանկացողի գրպանից վճարված՝ «պետական մուծումներից» էր՝ իր սեփական հաշվեհամարի վրա կատարված: Արդյունքում, շինությունը շինվում էր իսկ ուսանողը սովորում, հավատացյալը աղոթում, իսկ ԲՈՒՀ-երի տնօրենները կառուցում իրենց տները և այլն: Մարդը գոհացնում էր բոլորին, ժողովրդից սկսած՝ մինչև ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ամենայն հայոց նախագահը: Իհարկե, նրա ղեկավարման օրոք, Չուբարը չփոխվեց և հիմա էլ չի փոխվել, երկու քաղաքապետների օրոք, թե ասֆալտը և թե ասֆալտապատումը նույն որակին է մնացել, իսկ քաղաքի բյուջեից փողերն ուտելու գործուն տարբերակը՝ անփոփոխ: Շատ բան չփոխվեց և ոմանք նույնպես:

Ծառուկյանի «Փարավոնն» իր շքեղությամբ խավարեց Ղուկասյանի «Ալեքսանդրապոլ»-ի շքեղության շուրջ ծավալված վիճաբանության թեման, իսկ Բալասանյանների ընտանիքին պատկանող «Սև ղուլը», եկավ նոր թեմաներ բացելու: Բայց համեմատականի մեջ, Ղուկասյանն ավելի կրիմինալ է, քան Ծառուկյանը, իսկ Բալասանյանն ավելի քաղաքականացված (էստեղ սմայլիկ): Հետաքրքիրն այն է, որ բոլորը մատնացույց էին անում Վարդանիկի ունեցվածքը, իսկ այսօր Բալասանյանի ունեցվածքի մասին լռում են: Հանրային տարածքը սեփականաշնորհելուց և «Օազիսը» կառուցելուց, բոլորը լուռ, զսպված քննադատում էին, ավելի շուտ շրթունքները կծած զսպվում էին, որ մի բառ անգամ դուրս չգար, բայց այսօր « Սև Ղուլը», թանգարան կառուցելու պատրվակի տակ՝ դարձնում են հերթական զվարճությունների վայր ու ոչ ոք չի բարձրաձայնում, թե դա ու՞մն է և ի՞նչ են անում (թող շինի, հետո կսկեն փնովելն ու բանբասելը): Վարդանիկն ուներ քաղաքային երթուղիներ և գազելներ, Բալասանյանն էլ հետ չի մնում, բայց Ղուկասյանինը աչք էր ծագում, թե տեսեք, անկամորդ է, սաղ իրենով է արել(բրբ): Բալասանյանը վերանորոգեց ու աշխատեցրեց գարեջրի գործարանը, հիմա էլ հրուշակեղենինը, իսկ Ղուկասյանը «Հրաշքների աշխարհն» ու «Ալեքսանդրապոլը», գազի լցակայանների մասին չխոսեմ: Ժողովրդին բաժին հասավ միայն բազարի դախլները: Ղուկասյանի օրոք, բյուջեն դատարկ ընդունվեց Վարդանյանից ու միայն Ղուկասյանի «շնորհիվ» այն լցվեց, բայց պարադոքս է, որ Բալասանյանն էլ անընդհատ պատճառաբանում է, թե ինքն էլ իր հերթին է բյուջեն դատարկ ընդունել Ղուկասյանից (թասիբի հարց է, թե տղա ես դե լցրու): Արդյունքում տուժեց քաղաքն ու Գյումրեցիք:Հիմա, քաղաքը տակն ու վրա է եղած, մարդիկ՝ գործազուրկ ու նորից հարց է ծագում, լավ, բա ի՞նչպես եղավ, որ մի քաղաքապետի մոտ ստացվեց, իսկ մյուսի մոտ ոչ, մեկը բաշարում էր աշխատեցնել մի մեխանիզմ, որի տակից լավ էլ դուրս էր գալիս, իսկ էս մյուսը՝ դեռ մեխանիզմ չունի:

Թեև, դեռ վաղ է ինչ որ կանխագուշակություններ անել, թե Բալասանյանը դեռ ինչեր կարող է անել, սակայն սկիզբը դեռ խոստումնալից չէ: Ոմանք կարծում են, որ նա ոչ մի վատ բան չի արել, երևի դարձյալ Ղուկասյանի հետ համեմատականի մեջ են հասել այդ եզրակացությանը, ես չեմ վիճում, տա Աստված չանի, ես միայն ուրախ կլինեմ: Իսկ առայժմ Բալասանյանը զբաղված է հինը ու ծուռը քանդելով: Դե, հինը պիտի քանդես, որ նորը կառուցես ու նորից Գյումրեցու գլխին նույն պատմությունն է շինվում: Արդեն իններորդ ամիսն է, Գյումրին ծննդկանի երկունքի ցավ է քաշում, բայց թե ի՞նչ կծնի՝ դա հարց է: Իսկ այսօր, ունենք այս վատ օրերը, ավելի վատ՝ քան Վարդանի օրոք էր, դե դրա մեղավորը Բալասանյանը չէ, պարզապես նրան այս ժամանակահատվածը բաժին հասավ՝ իր բոլոր խնդիրներով ու դարձյալ նոր թափով արտագաղթ, գործազրկություն, նորից տարածքների հափշտակում, աշխատանքից հեռացումներ, հաստիկի կրճատումներ, ապօրինի շինությունների «բացահայտումներ», խանգարող եղևնիներ, դատարկ բյուջե և լիքը, լիքը այլևայլ կուտակված խնդիրներ:Հանրապետականների մաթեմաթիկան միշտ էլ նույնն է, եթե նույնիսկ հանրապետականին փոխարինում է ԲՀԿ-ականը, իսկ Գյումրիում ամեն բան աշխարհի նման հին է: Գյումրեցին կարծեց, թե նոր քաղաքապետն իր ազգանունի տերն է ու կդարմանե քաղաքի վերքերը՝ եղիցի, թե չէ աչքներս ջուր կտրեց փրկչին սպասելուց:

Մի լավ խոսք կա, ամեն բան վերադառնում է շրջանը յուր: Ախր էնքան բան կա թվարկելու, որ անկեղծ, հնարավոր չէ էդ բոլորը շարադրել, դասավորել, գրել: Վերջաբանս կտրուկ է ստացվում, որովհետև զարգացող Գյումրու հեռանկար չեմ կարող պատկերել ձեզ և ոչ էլ հույսեր տալ, երևի այն պարզ պատճառով, որ անձամբ եմ կորցրել հավատքս մարդկանց նկատմամբ: Ախր, գումարելիների տեղերը փոխելիս՝ գումարը չի փոխվում և հարկավոր է, որ մենք ըստ այդմ սովորենք ծրագրել մեր սեփական կյանքն ու ապագան: Իսկ եթե սխալվում եմ այս հարցում, ապա ես միայն ուրախ կլինեմ դրա համար: Տա Աստված:Ինչպես կասեր Գալյա Նովենցը՝ «Կե՞ղնի մէ օրմ, օր երկնքից տեսնիմ, թե էս աշխարհը ընչի է ըսպես ծուռ» (Մեր մանկության տանգոն գ/ֆ-ից)»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է Ալսուն կիսվել է ամառային հանգստի լուսանկարներով (ֆոտոշարք) «Ռեալը» հայտարարել է Յան Դիոմանդեի տրանսֆերի մասին․ պաշտոնական Յան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին» Ծայրահեղ շոգը 2026 թվականին Եվրոպայում ավելի քան 25 հազար մարդու կյանք է խլել. Bloomberg Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին՝ Իրանին աջակցելու համար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ Հնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-ի Անահիտ Կիրակոսյանի ու նախկին ամուսինու թանկարժեք նվերը՝ դստեր հարսանիքին (տեսանյութ) Կապահովվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման, վերանորոգման շինարարական աշխատանքները Դամասկոսի արվարձանում միկրոավտոբուսում պայթյուն է որոտացել․ երկու մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ն դիվանագիտական ներկայացում է խաղում. Թեհրանը քննադատել է Վաշինգտոնին Փորձել են գումար շորթել Telegram-ի միջոցով Ուռուցքաբանը զգուշացրել է վեյփ օգտագործող կանանց՝ քաղցկեղի ռիսկի մասինՈ՞ր հիվանդության դեմ պայքարում է օգտակար սուրճի մրուրը Զելենսկին հույս ունի, որ Ուկրաինան մինչև 2027 թվականը կմշակի սեփական բալիստիկ հրթիռային համակարգՕդանավում գտնվող 13 ուղևոր է տուժել. Հնդկաստան Հարավային Կորեան խնդրել է Մեծ Բրիտանիային չխոչընդոտել ռուսական գազի ներմուծմանը Եվրոպական հանձնաժողովը զգուշացրել է օգոստոսի 12-ին տեղի ունենալիք արևի խավարման էլեկտրաէներգիայի արտադրության վրա ազդեցության մասինԼայպցիգի օդանավակայանում ինքնաթիռում հայտնաբերվել է զինամթերքով լիքը ինքնաթիռԹրամփը պաշտպանել է ԱՄՆ պաշտպանության նախարարին․ «Չափազանց գոհ եմ նրա աշխատանքից» Մինչև հինգ հազար միգրանտ մնում է ՍեուտայումԳարեգին Բ Վեփահառին դատարան կանչելն անընդունելի է եւ դատապարտելի. Արամ Ա Գարգառ բնակավայրում «KamAZ» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բшխվել մոտակա տան պատին․ կա վիրшվոր Խոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրումԿոբախիձե. Վրաստանի դռները բաց են բոլոր զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Ռուսաստանից ժամանածներիԼայպցիգում տեղի ունեցած միջադեպի հետաքննություն․ անօդաչուի մոտ հայտնաբերված պայթուցիկը եղել է ռազմական մակարդակի Սկանդալ ՖԻՖԱ-ում․ ՈՒԵՖԱ-ն մերժել է Ինֆանտինոյի ներողությունը և պահպանում է բոյկոտը Զոհասեղանին երևանցու կյանքն է․ Վարդանյանը՝ Երևանի օդի որակի մասին (տեսանյութ) Կիևում քննարկվել են Ադրբեջանի և Ուկրաինայի հարաբերությունները Ընդլայնվել է տրանսպորտային ծախսի փոխհատուցման ծրագրի շահառուների շրջանակը Այս ձևով ինձ փորձում են լռեցնել, քանի որ ԱԺ-ում դա նրանց չի հաջողվում․ Էդգար Ղազարյան Ծաղկեփնջեր, մեքենայում արված ջերմ լուսանկարներ. Էլիզ Մելիքյանն արձագանքել է կողակից ունենալու մասին հարցին Թրամփը փակ հանդիպում է անցկացրել ԱՄՆ հետախուզական համայնքի ղեկավարների հետԻտալիայի 27 քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել Կոչ ենք անում իշխանություններին առաջնորդվել բացառապես օրինականության սկզբունքներով. բարձրաստիճան հոգեւորականների հայտարարությունը Ձեր առաջնորդությամբ ՀՀ Կառավարությունը կշարունակի կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային խաղաղության գործում. Գուտերեշը՝ Փաշինյանին ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Լեհաստանի և Ուկրաինայի տարաձայնությունների ազդեցությունը Կիևին աջակցության վրաՔոչարյանի, Սարգսյանի, Տեր-Պետրոսյանի «ինադու». էս իշխանությունը հանուն երկրի ոչինչ չի անում (տեսանյութ)Հայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել է Քիմիկոսը զգուշացրել է խոհանոցում թույլ տրվող վտանգավոր սխալի մասինԵթե նման գործելակերպը շարունակվի ՌԴ-ն իր զբոսաշրջիկներին խորհուրդ կտա չայցելել Հայաստան. Մատվիենկո Նոր մեղադրանք՝ Գագիկ Ծառուկյանին. Թրամփը ընտրել է իր իրավահաջորդին (տեսանյութ) Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. Օվերչուկ Օլեգ Գազմանովը քննադատել է արհեստական բանականությամբ ստեղծված երգերըԱԺ պատգամավորի հոր հոգեհանգստին մասնակցելու ժամանակ Գորիսի էկոպարեկային ծառայության պետը հանկարծամահ է եղել «Էմ Ջի»-ում հայտնաբերվել է 38 վարչական իրավախախտում (տեսանյութ) Պուտինը թույլ է տվել «Շերեմետևո» օդանավակայանի պետական բաժնեմասի մասնավորեցումըԳումարը կհոսի այս կենդանակերպի նշանների ձեռքը. ո՞վ կհարստանա Լեհաստանում կբացեն Եվրոպայում Աստվածամոր ամենաբարձր արձանը
Ամենադիտված