Քադաֆիի որդին ապստամբություն է բարձրացնում ընդդեմ «ՆԱՏՕ–ի առնետների» (Տեսանյութ)
Աշխարհ
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ Մուամար Քադաֆիի որդին՝ Սայիֆ ալ–Իսլամը մարտականորեն տրամադրված հարյուրավոր զինվորների հետ վանկարկում են. «Մենք կլուծենք Մուամար Քադաֆիի վրեժը։ Ամեն դավաճան դստանա իր պատիժը»։
Քադաֆիի որդին նաև կարդացել է հոր կտակը՝ որտեղ Լիբիայի նախկին ղեկավարը կոչ է անում իր կողմնակիցներին «շարունակել պայքարը և կռվել բոլոր տեսակի արտաքին ագրեսորների դեմ այսօր, վաղը և միշտ»։
«Եթե նույնիսկ մենք չհաղթենք հիմա, մենք դաս կտանք ապագա սերունդներին, որ սեփական երկրի պաշտպանությունը պատիվ է, իսկ դրա վաճառքը՝ մեծագույն դավաճանությունը, որ պատմության մեջ կհիշվի հավերժ»,– հոր խոսքերը մեջբերել է Սայիֆ Քադաֆին։
Հայտնի է, որ Սայիֆը հսկայական ֆինանսական միջոցների է տիրապետում, ունի մեծ ռազմականացված ջոկատներ և գործակալների ցանց ոչ միայն Լիբիայում, այլ նաև Եվրոպայում։
Վերջերս Լիբիայի Սիրթե քաղաքում տեղի ունեցած պայթյունի համար, որի հետևանքով զոհվել էր ավելի քան 100 մարդ լրատվամիջոցներն արդեն մեղադրել են Սայիֆին։
Ըստ բրիտանական «Sky News» հեռուստաընկերության՝ Քադաֆիի որդին դիմադրությունը կղեկավարի Նիգերիայից, ուր նա իբր մեկնել է հոր թաղումից հետո։ Սակայն որոշ մեկնաբաններ այս տեղեկությունը համարում են «արևմտյան լրատվամիջոցների կողմից տարածվող ապատեղեկատվություն՝ Լիբիայի նախկին իշխանությանը հավատարիմ ուժերի մեջ պարտվողական տրամադրություններ մտցնելու համար»։ Վերջիններս հավատում են, որ Սայիֆ Քադաֆին գտնվում է Լիբիայի հարավում, որտեղից և պատրաստվում է շարունակել պայքարը Լիբիայի Ազգային անցումային խորհրդի դեմ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ