Օրենքի առջև հավասար են բոլորը. Արմեն Աշոտյանը` իր կատարած խախտման մասին
Բլոգոսֆերա
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՎ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ
Այսօր Հանրապետության օրվա առթիվ Սարդարապատում տեղի ունեցող միջոցառմանը մասնակցելու նպատակով ես և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շտապում էիք, ինչի պատճառով մեր մեքենաները խախտել են երթևեկության կանոնները և գերազանցել թույլատրված արագությունը:
Գագիկ Շամշյանի անողոք տեսախցիկը, ճանապարհին տեղադրված արագաչափի հետ միասին, ֆիքկսել են դա:
Բնականաբար, մուծելու ենք տուգանքը: Վստահաբար' մեր, և ոչ թե վարորդների գրպանից, քանի որ շտապելու մեղավորը մենք էինք:
Ափսոս, որ տուգանքների մի մասը չի ուղղվելու Արմավիրի համայնքներին:
Կարծում եմ, ապագայում կարելի է առաջարկել, որ նման տուգանքներից գոյացած գումարից մասնաբաժին ուղղվի այն համայանքների արտաբյուջետային հաշիվներին, որտեղ գրանցվել է խախտումը:
ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՎ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ»:
Հիշեցնենք, որ ինչպես գրել էր shamshyan.com-ը, Սարդարապատ մեկնելու ճանապարհին Ակնալիճ վարչական շրջանում տեղադրված արագաչափը արձանագրեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ծառայողական Toyota Corola մակնիշի 002 ՕՕ 01 և Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին սպասարկող Volksvagen Tuareg մակնիշի 012 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենաների խախտումը, որոնց վարորդները նշված տրանսպորտային միջոցները վարում էին մեծ արագությամբ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան