«Մի կարևոր շենքի մասին, որը շատերը որպես պիցցայանոց գիտեն»
Բլոգոսֆերա
«Արևմտյան Հայաստան» ֆեյսբուքյան էջը գրել է.
«Կներեք, որ ձեր տոնը փչացնում եմ, բայց չասել չեմ կարող:
Հայաստանի Հանրապետության կառավարության առաջին շենքն է, բայց այս շենքը առանձնանում է մի այլ բանով. այս շենքի պատշգամբից են առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը հռչակել անկախ ու ինքնիշխան պետություն, այստեղ էր բարձրացվել Հայաստանի դրոշը: Սա այնպիսի շենք է, որը պիտի ազգիս երիտասարդությանը կրթեր ու դաստիարակեր Արամի ու Քաջազնունու ոգով, որը պիտի իր արժեքով ամեն մի հայի համար ամենաքիչը թանգարան լիներ, այնինչ...այս շենքը հիմա որպես «պիցցայանոց» է հայտնի: Հարցրեք յուրաքանչյուր անցորդի Տիգրան Մեծ փողոցում ու տեսեք՝ քանի՞սը կիմանան, թե սա ինչ շենք է եղել: Բայց միգուցե մենք հենց սրան էլ արժանի՞ ենք, ու մեզ կրթողը «պիցցայանո՞ցն» է»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան