Սիրիայի նախագահի մերձավորները փորձել են փախչել երկրից
Համաշխարհային Մամուլ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ընտանիքի անդամները երկրի անվտանգության ուժերի օգնությամբ փորձել են փախչել Սիրիայից, հաղորդում է բրիտանական The Guardian-ը։
Ըստ պարբերականի անանուն աղբյուրների՝ կառավարական ավտոմեքենաների շարասյունն ընթացել է Դամասկոսի օդանավակայանի ուղղությամբ, որից հետո բանակի մի քանի զինյալ գրոհայիններ կանգնեցրել են ավտոշարասյունը։ Հնչել են կրակոցներ, որից հետո Ասադի հարազատները վերադարձել են նախագահական նստավայր։ Պարբերականը նշում է, որ այս պահի դրությամբ այս տեղեկությունները հաստատված չեն։
Վերջին երեք օրերին Դամասկոսի մերձակայքում շարունակվող մարտերից զոհվել են հարյուրից ավելի խաղաղ բնակիչներ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)