Սիրիայի ապստամբները սպառնում են մարտական գործողությունները տեղափոխել Լիբանանի տարածք
Մերձավոր Արևելք
Սիրիայի ազատ բանակ ապստամբական խմբավորումը սպառնում է մարտական գործողությունները Լիբանանի տարածք տեղափոխել` ի պատասխան «Հիզբոլլահ»-ի գրոհայինների հետ սիրիական Ալ Քուսեյր քաղաքում տեղի ունեցած զինված բախումների. հայտնում է Ալ Արաբիան:
Համաձայն այդ հաղորդագրության` սիրիացի ապստամբները Լիբանանի կառավարությունից պահանջել են վերջ դնել ապստամբների դեմ «Հիզբոլլահ»-ի գործողություններին:
Նշենք, որ մայիսի 25-ին «Հիզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլահը հայտարարել էր ապստամբ գրոհայինների դեմ սիրիական իշխանություններին ցուցաբերվող աջակցության պատրաստակամության մասին: Դրան հաջորդել էին սիրիացի ապստամբների կողմից Լիբանանի շիական տարածքների վրա արձակած կրակահերթերը, ինչպես նաև ապստամբները խոստանում են հարվածներ հասցնել Լիբանանի այլ հատվածներին նույնպես:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը