«Հայկական ժամանակ». Մնաց մնացածը
Հայկական Մամուլ
Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակը կգլխավորեն Լևոն Տեր-Պետրոսյանը և Ստեփան Դեմիրճյանը, այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը՝ Կոնգրեսի քաղխորհրդի նիստից հետո:
«Սա միանշանակ է ընդունվում բոլորի կողմից, որ Կոնգրեսի ցուցակը պետք է ղեկավարեն Լ. Տեր-Պետրոսյանն ու Ստ. Դեմիրճյանը: Այսինքն, առաջին և երկրորդ տեղերը պետք է լինեն նրանք՝ որպես ընդգծված լիդերներ, որոնք հեղինակություն են վայելում հանրապետությունում», - ասել է Մինասյանը: Երեկ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակում սկսվել են Կոնգրեսի համամասնական ցուցակի ձևավորման շուրջ քննարկումները: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն էլ ասել է, որ առնվազն 3-4 տեսակետ է ներկայացվել այն մասին, թե ինչպես կազմել ցուցակը: Թե ինչ է առաջարկել ինքը՝ Սարգսյանը, չի ցանկացել բացահայտել: Ներկայացնելով իր առաջարկը՝ Ստ. Մինասյանն ասել է. «Ցուցակում պետք է ընդգրկված լինեն առաջին հերթին այն ուժերն ու անհատները, որոնք լրջագույն ներդրում են ունեցել Կոնգրեսի ձևավորման, պահպանման և այս չորս տարիներին նրա հեղինակության բարձրացման գործում»: Մինասյանի կարծիքով, քննարկման արդյունքում Կոնգրեսը այդ հարցի օբյեկտիվ լուծման կարող է հանգել, գրում է «Հայկական Ժամանակ» թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ