«Ժողովուրդ». Քաղաքական աճուրդը սկսված է
Հայկական Մամուլ
«Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ հայտարարություն է տարածել: Փաստորեն՝ սեփական լրատվամիջոց ունեցող մարդը գերադասում է իր կարծիքն ասել հայտարարության միջոցով, այլ ոչ` հարցազրույցի: Ինչ խոսք, դա էլ ձև է: Օսկանյանի հայտարարության մեջ ոչ բովանդակային առումով հետաքրքիր դրվագն այն է, որ տարածվեց հենց երկուշաբթի: Հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանի շրջապատի ներկայացուցիչները տեղեկատվական արտահոսք արեցին, թե երկուշաբթի Քոչարյանը կխոսի: Ստացվում է, որ նրա փոխարեն խոսեց Օսկանյանը՝ նախ կարևորելով «Հայաստանի համար ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների անցկացումը», ապա անդրադարձավ բոլոր այն կետերին, որ պիտի խոսեր Քոչարյանը՝ բացառությամբ Ցեղասպանության թեմայի:
Ինչևէ, ընթերցելով Օսկանյանի հայտարարությունը՝ տպավորություն է ստեղծվում, թե նա իրեն «քաղաքական հրապարակային աճուրդի» է հանել: «ԲՀԿ-ի հետ ներգրավվածության մասին խոսակցություններն անհիմն չեն: ԲՀԿ-ի հետ նման քննարկումներ ունեցել եմ, բայց այլ քաղաքական ուժերի հետ ևս ունեցել եմ քննարկումներ: Այս պահին ես դեռ որոշում չեմ ընդունել և կարծում եմ, որ վերջնական որոշման համար դեռ ժամանակ կա: Սակայն բացառված չէ, որ ներքաղաքական գործընթացներն ինձ ստիպեն, որ արագացնեմ որոշումս»: Այսինքն՝ ով ավելի բարձր պաշտոն կամ գայթակղիչ առաջարկ անի Օսկանյանին, այն կողմ էլ կթեքվի, գրում է «Ժողովուրդ» թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ