«Երկիր». Կովալը «գրազ է եկել», Սասունը՝ սպառնացել
Հայկական Մամուլ
Փետրվարի 12-ին Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրություններին լրջորեն պատրաստվում են ինչպես Հայ ազգային կոնգրեսում, այնպես էլ Հանրապետականում: «Երկիր» թերթի տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը ՀՀԿ-ում ընտրությունների արդյունքների ողջ պատասխանատվությունն իր ուսերին է վերցրել: Նա հայտարարել է, որ եթե գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը չանցնի, ապա նա պատրաստ է իր հրաժարականի դիմումը գրել: Հանրապետականում շշուկներ կան, որ Դանիելյանի համար «վիզ դրած» մարզպետը «գրազ է եկել», որ Դանիելյանը կհաղթի:
Թերթի մեկ այլ աղբյուրի պնդմամբ՝ լուրջ հայտարարություններ է արել նաև Կոնգրեսի անդամ, քաղաքապետի թեկնածու Սասուն Միաքայելյանը, որն իր նեղ շրջապատում ասել է. «Եթե թույլ չտան ընտրությունների ազատ և արդար անցկացումը, ապա Կովալն ինձնից թող չնեղանա»ը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ