«ՀՀ զինանշանը շատ ավելի հեթանոսական է, քան Սովետական Հայաստանինը»
Բլոգոսֆերա
Վախթանգ Սիրադեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀՀ զինանշանը, ինչը չորս հայկական թագավորությունների զինանշանների գումարն է՝ դրան գումարած փետուրն ու հասկերը, շատ ավելի հեթանոսական բնույթի է, քան Սովետական Հայաստանինը: Հիշենք, որ հին աստվածները հաճախ պատկերվել են կենդանիների տեսքով և իմ կարծիքով՝ հենց այդ տարբերակով հայտնվել են զինանշանների վրա: Դրան գումարվել են Արարատների պատկերը, քրիստոնեական տապանը ու ջրերը: Սովետական Հայաստանի զինանշանի վրա պատկերված է աստղ՝ մուրճ ու մանգաղով՝ սա սովետական սիմվոլիկա է, աստղից դուրս եկեղ ճառագայթներով՝ ինչը հեթանոսական սիմվոլիկա է, որում արև-աստվածը փոխարինվել է աստղով: Արարատներից բացի զարմանալիորեն այդտեղ առկա է նաև վաղ քրիստոնեական սիմվոլիկան՝ հասկերն ու խաղողի ողկույզը՝ Քրիստոսի մարմինն ու արյունը խորհրդանշող հացն ու գինին: Գիտակցորե՞ն է Մ.Սարյանը քրիստոնեական տապանն ու ջրերը փոխարինել նույնպես քրիստոնեական հասկերով ու խաղողի ողկույզով՝ ասել չեմ կարող, բայց դա չի ընկալվել և մնացել է զինանշանի վրա»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան