«Հայկական ժամանակ». Լևոն Տեր-Պետրոսյանին չեն հրավիրել բանակի 20-ամյակին նվիրված համերգին
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» թերթն անդրադարձել է հայկական բանակի 20-ամյակին նվիրված տոնական համերգին, որին ներկա են գտնվել Հայաստանի և Արցախի չորս նախագահները։ Թերթը հայտնում է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որն էլ ստորագրել է կանոնավոր բանակի կազմավորման հրամանագիրը, տոնական միջոցառմանը հրավիրված չի եղել:
«Պարզվում է՝ ոչ, առաջին նախագահին ոչ մի հրավեր չի ուղարկվել: Չի ուղարկվել՝ չի ուղարկվել: Այդ դեպքում ի՞նչ գործ ունեն այս շարքում Ռոբերտ Քոչարյանը,Արկադի Ղուկասյանը։ Այսինքն՝ ի՞նչ, ղարաբաղացիներով հավաքվել եք, Մարզահամերգային համալիրում տըժժիկ եք ընը՞մ: Էս ի՞նչ ցինիզմ ա, էս ի՞նչ արգահատելի մոտեցում ա, էս ի՞նչ դեմքեր են, էս ի՞նչ դեմքերի արտահայտություններ են: Դուք իսկապե՞ս ձեզ ներշնչել եք, թե մենք ձեր պատմությունը չգիտենք, թե մենք մեր պատմությունը չգիտենք: Դուք իսկապե՞ս ձեզ ներշնչել եք, թե սեփականաշնորհել եք Հայաստանը և սերնդեսերունդ ժառանգելու եք, իսկապե՞ս ներշնչել եք, որ այս կլանային մղձավանջը ավարտ չի ունենալու: Ներշնչելը ներշնչեք, բայց նաև մի մոռացեք նաև արտաշնչելու մասին։ Կարող է պարզվի, որ դա է ամենադժվարը»,- գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ