«Հրապարակ». Իսկ ո՞ւր էր Սամվել Նիկոյանը
Հայկական Մամուլ
Հունվարի 27-ին ՀՀ զինված ուժերի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ առաջին դեմքերի զբաղեցրած տեղերից կարելի է պատկերացում կազմել, թե ինչ է կատարվում իշխանական բուրգում: Սերժ Սարգսյանից ձախ նստած էր նրա տիկինը, ՊՆ Սեյրան Օհանյանի կինը, Սեյրան Օհանյանը: Սարգսյանից աջ՝ Ամենայն հայոց կաթողիկոսը, Ռոբերտ Քոչարյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, իսկ վերջում՝ Տիգրան Սարգսյանը: Պարզ է, որ պաշտոնյաների դասավորությունն արվում է որոշակի արարողակարգի համաձայն: Հարց է ծագում՝ իսկ ո՞ւր է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, որն ըստ էության երկրի պետական կառավարման հիերարխիայում երկրորդ մարդն է: Նիկոյանը ոչ թե հրավիրված չի եղել այս միջոցառմանը, այլ նրան նստեցրել են այլ տեղ, ինչը նշանակում է, որ նա իշխանական հիերարխիայի մեջ առաջխաղացում չի արձանագրել, գրում է «Հրապարակ» թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ