«Չորրորդ ինքնիշխանություն». ՀՀԿ-ին բմբուլ պետք չի
Հայկական Մամուլ
Հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը հերքել է տեղեկությւոններն այն մասին, թե բուժհիմնարկների աշխատակիցներին զանգվածաբար ստիպում են անդամագրվել ՀՀԿ-ին, ու հայտարարել է, թե «լուրջ կուսակցությունն իր վրա ավելորդ բալանս չի վերցնի»:
«Չորրորդ ինքնիշխանություն» - Այն, որ Արտակ Զաքարյանը «բալանս» և «բալաստ» բառերն իրարից չի տարբերում՝ նորմալ է. մարդը համ հանրապետական է, համ պատգամավոր: Կարևորը՝ գաղափարական առումով ճիշտ է ասում: Բուժաշխատողները ՀՀԿ-ի համար իսկապես կարող են ավելորդ բեռ լինել: Կուսակցությանն այս պահին ավելի շատ անհրաժեշտ են թաղային «հեղինակություններ» (ընտրությւոնների օրը մարդկանց ահաբեկելու համար), բռնցքամարտիկներ (դիմադրության օջախները լիկվիդացնելու համար), նկարիչներ (քվեարկության արդյունքներն ամփոփելու համար), բարետես արտաքինով թոշակառուներ (3 հազար դրամով տեսախցիկների առջև «մութ ու ցուրտ» տարիները հիշելու համար) և այլն:
Իսկ բուժաշխատողներից օգուտ չկա: Եթե զոռով հանրապետական էլ դառնան՝ դժվար թե ՀՀԿ-ի օգտին քվեարկեն: Քաղաքական կողմնորոշման խնդիր չէ, պարզապես ցանկացած բուժաշխատող պարտավոր է առաջին հերթին առաջնորդվել «մի՛ վնասիր» սկզբունքով: Այնպես որ՝ ՀՀԿ-ի համար դա իսկապես «ավելորդ բալանս» է:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ