«Փաստորեն շատ դավադիր փոշի է եղել՝ 3-րդ ինքնաթիռի բաց թողած փոշին»
Բլոգոսֆերա
Համլետ Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պատկերացնու՞մ եք, թե Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ինչպես է մեկնաբանել Սարդարապատի հուշահամալիրում, Հանրապետության տոնին նվիրված զորահանդեսի ժամանակ, ռազմական ինքնաթիռների՝ Հայաստանի եռագույնի փոխարեն երկնքում Ռուսաստանի դրոշի գույները'կարմիր, կապույտ, սպիտակ, պատկերելու փաստը. «Ինքնաթիռների թողած գույները շատ արագ կարող են անհետանալ, դա նորմալ պրակտիկա է ողջ աշխարհում, այն, որ երրորդ գույնը, որի մասին վիճում ենք, նարնջագույն է եղել, փաստ է, սակայն վայրկյաններ անց կարող է լավ չերևալ երկնքում և ոմանց համար սպիտակ թվալ»:
Էս մարդիկ ամեն ինչի համար պատճառ ու հիմնավորում գտնում են, ուղղակի հարցն այն է, թե ի՞նչ մակարդակի պարզունակ բացատրություն են տալիս...
Ուրեմն, հենց էդ օրը, էդ ժամանակ, թարսի պես պետք է ցնդեր նարնջագույնը, «երեւար» սպիտակ, ու թարսի պես, այդ սպիտակը համընկներ Ռուսաստանի դրոշի երրորդ գույնի հետ, ու թարսի պես օդում պատկերվեր ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի դրոշը...
Փաստորեն շատ դավադիր փոշի է եղել այդ երրորդ ինքնաթիռի բաց թողած փոշին...»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան