Օբաման Վրաստանն անվանել է «ժողովրդավարության և թափանցիկության վառ օրինակ»
Վրաստան
Վրաստանը կարող է ժողովրդավարության և թափանցիկության օրինակ ծառայել բազմաթիվ երկրների համար։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ Սպիտակ տան օվալաձև սրահում Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի հետ նախօրեին կայացած հանդիպման ընթացքում:
«Ես ցանկանում եմ նախագահ Սաակաշվիլիին ասել, որ մենք ողջունում ենք ժողովրդավարության և թափանցիկության այն մոդելը, որն իրենք հաստատել են ոչ միայն իրենց երկրում, այլ՝ ողջ տարածաշրջանում։ Մենք հույս ունենք, որ առաջընթացի պահպանման պարագայում հետագա մի քանի տարիների ընթացքում բազմաթիվ այլ երկրներ կհավատան այն բանին, որ եթե Վրաստանը կարողացավ իրականացնել նման բարեփոխումներ, ապա իրենք ևս կարող են»,-ասել է Օբաման։
Հատկանշական է, որ նախորդ տարի արևմտյան պետությունները քննադատության էին արժանացրել վրացական իշխանություններին՝ ընդդիմության նկատմամբ կոշտ գործողություններ իրականացնելու համար։
Սաակաշվիլին իր հերթին Օբամային խոստացել է առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան և ընդլայնել ապագա խորհրդարանի լիազորությունները, հաղորդում է РИА «Новости»-ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ