«Հայկական ժամանակ». Կոալիցիայի ներկայացուցիչները հանդիպել են նախագահականում
Հայկական Մամուլ
Իշխող կոալիցիայի ներկայացուցիչները երեկ երեկոյան կրկին հանդիպել են նախագահական նստավայրում: Այս անգամ էլ հանդիպմանը մասնակցել են կուսակցությունների ղեկավարներն ու նախընտրական շտաբի պետերը՝ Սերժ Սարգսյանն ուՀովիկ Աբրահամյանը՝ ՀՀԿ-ից, Գագիկ Ծառուկյանն ուՎարդան Վարդանյանը՝ ԲՀԿ-ից, Արթուր Բաղդասարյանն ու Հեղինե Բիշարյանը՝ ՕԵԿ-ից: Ըստ լուրերի, քննարիկվել են մեծամասնական ընտրատածքներում կոալիցիոն կուսակցությունների ներակայացուցիչներին միմյանց դեմ չառաջադրելու հնարավորությունները: Առայժմ արդյունքը հայտնի չէ: Հիշեցնենք, թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ԲՀԿ-ն հայտարարել են բոլոր մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելու իրենց մտադրության մասին, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ