Հայկական ժամանակ. «ՍԴ-ն որոշեց»
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Նոյեմբերի 15-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կքննարկի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու հարցը: Գործի հանրային հնչեղությունը հաշվի առնելով՝ այն քննվելու է բանավոր ընթացակարգով:
Այս մասին ՍԴ-ն աշխատակարգային որոշում է կայացրել երեկ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի համապատասխան դիմումը վարույթ ընդունելու հարցը քննարկելիս: Վիճարկվող հոդվածի հիման վրա լրատվամիջոցների դեմ բազմաթիվ վճիռներ են կայացվել: ՍԴ-ի աշխատակարգային որոշման համաձայն, ներկայումս ՀՀ ընդհանուր իրավասության և վարչական դատարաններում այս հոդվածի հիման վրա ԶԼՄ-ների դեմ քննվում է 20-ից ավելի գործ: Ուստի, ՍԴ-ն ՄԻՊ դիմումը համարել է անհետաձգելի և հրատապ լուծում պահանջող: Այն սեղմ ժամկետում՝ 20 օրում քննելու համար ՍԴ-ում հետաձգվել են մինչև նոյեմբերի 15-ը նշանակված բոլոր մյուս գործերի քննությունները»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ