«Ժողովուրդ». Ինչո՞ւ Փոստանջյանը Համմերբերգին մարտի 1-ի զեկույցի մասին չի հարցրել
Հայկական Մամուլ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ նիստում ԵԽ մարդու իկրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին հարց է ուղղել Թուրքիայում սպանված հայազգի խմբագիր Հրանտ Դինքի գործով դատավարության մասին: Մինչ Փոստանջյանը, նման հարցով Համմարբերգին դիմել էր նաև ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, և անհասկանալի է՝ ինչու ընդդիմադիր պատգամավորը, մի կողմ թողած, օրինակ, տարեվերջին ՀՔԾ-ի՝ մարտի 1-ի մասին հրապարակած խայտառակ զեկույցը, ոչ թե այդ թեմայով է դիմում Համմարբերգին, այլ գերադասում է խոսել Դինքի գործով: Եվ սա այն դեպքում, երբ ՀՔԾ զեկույցի մասին իրենց դժգոհությունն էին արտահայտել ոչ միայն Կոնգրեսում, այլև դժգոհել էր «Ժառանգության» կողմից փաստահավաք խմբում ներկայացված Սեդա Սաֆարյանը:
«Հայստանի վերաբերյալ նրա զեկույցը հավանաբար հունիսիսն կլինի: Նույն ՀՔԾ վերաբերյալ զեկույցի մեջ երևի կլինեն գնահատականներ, իսկ հիմա եթե հարցնեի՝ անբավարար պատասխան կստանայի», - «Ժողովուրդ» թերթի հարցինի պատասխան՝ ասել է Փոստանջյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ