Ուզում էին ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ. Էդուարդ Շարմազանով
Արտաքին Քաղաքական
Ի պատասխան Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովայի՝ հունվարի 30-ին արած այն հայտարարությանը, համաձայն որի ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների կազմում Ֆրանսիային հարկավոր է փոխարինել Թուրքիայով, , ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է.
«Ադրբեջանը հայտնի կենդանու համառությամբ իրեն ևս մեկ անգամ ծիծաղելի դրության մեջ է դնում: Ընդամենը պետք է կարդալ հունվարի 23-ին Սոչիի եռակողմ հայտարարությունը (որը ստորագրել է նաեւ Ալիևը), որը հուշում է, որ խնդիրն ունի բացառապես խաղաղ լուծում, և որ համանախագահ երկրներ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան այդ կարգավիճակում հետագայում ևս ակտիվ դերակատարություն կունենան կարգավորման գործում՝ ընդհուպ մինչև տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատումը:
Եվս մեկ անգամ Ադրբեջանը հայտնվեց անհարմար դրության մեջ: Ինչպես ասում են՝ ուզում էին ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ»,-եզրափակել է Շարմազանովը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում