ԱՄՆ Սենատը քննարկում է Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը
Իրան
ԱՄՆ Սենատի ֆինանսաբանկային հանձնաժողովը պատրաստվում է քվեարկել Իրանի միջուկային ծրագրի դեմ ուղղված նոր պատժամիջոցների հարցը։ Այս կերպ ԱՄՆ-ի օրենսդիրները ցանկանում են կրճատել Իրանի միջուկային ծրագիրը զարգացնելուն ուղղված ֆինանսավորումը։
Հանձնաժողովը նախօրեին 61 էջից բաղկացած նոր օրինագիծ է ներկայացրել, որը հավանության է արժանացել երկու կուսակցությունների կողմից, հաղորդում է Reuters-ը։
Հանձնաժողովի նախագահ Թիմ Ջոնսոնը հայտարարել է, որ քանի որ Իրանը շարունակում է անտեսել իր միջազգային պարտավորությունները և հրաժարվում է ապացուցել, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներով է իրագործվում, այդ պայմաններում ավելի հրատապ է դառնում Իրանին մեկուսացնելու հարցը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սպասում է ԵՄ-ի նոր որոշմանը՝ Իրանից նավթի ներկրումների բեռնարգելքի և Կենտրոնական բանկի ակտիվների սառեցման վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ