Սիրիան ստացել է ռուսական C-300 համակարգի առաջին խմբաքանակը. Ասադ
Մերձավոր Արևելք
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ իր երկիրը Ռուսաստանից արդեն ստացել է C-300 հակաօդային համակարգի առաջին խմբաքանակը: Այս մասին հայտնում է լիբանանյան Ալ Մանար հեռուստաընկերությունը:
Հայտարարությունը արվել է Ասադի կողմից շիական «Հիզբոլլահ» շարժմանը պատկանող Ալ Մանարին տված հարցազրույցի ժամանակ: Հարցազրույցը դեռևս եթեր չի հեռարձակվել, այն պլանավորվում է կատարել այսօր: Հեռուստաընկերությունը հրապարակել է միայն որոշ հատված այդ հարցազրույցից:
Իսրայելը իր հերթին ճշտում է այդ տեղեկությունները. գրում է Reuters-ը` հղում կատարելով այդ երկրի կառավարությունում իր աղբյուրներին:
Մայիսի 28-ին Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնը հայտարարել էր, որ Սիրիայի համար նախատեսված C-300 համակարգերը դեռևս չեն լքել Ռուսաստանի տարածքը, և իրենք հուսով են, որ դա տեղ չի ունենա: Սակայն, ինչպես հայտարարել էր նախարարը, եթե դրանք մատակարարվեն Սիրիային, ապա իրենք գիտեն, թե ինչպես պիտի վարվեն: Չնայած նախարարը չէր կոնկրետացրել Իսրայելի հետագա քայլերը, այդուհանդերձ, հայտնի է, որ ավելի վաղ հրեական պետությունը բազմիցս հարձակումներ էր գործել հարևան երկրներում առկա՝ իր համար վտանգ ներկայացնող զենքի վրա:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը