Սիրիական ընդդիմությունը չի ձգտում ժողովրդավարության հաստատմանը. ՄԱԿ
Մերձավոր Արևելք
Սիրիայի զինված ընդդիմության ներկայացուցիչների մեծամասնությունը չի ձգտում երկրում ժողովրդավարության հաստատմանը, իսկ քաղաքացիական պատերազմը հանգեցնում է միայն Սիրիայում արմատական տրամադրությունների աճին: Այս մասին հայտարարել է Սիրիայում մարդու իրավունքների ոտնահարման հարցերով ՄԱԿ-ի անկախ հանձնաժողովի նախագահ Պաուլու Պինեյրան. գրում է Podrobnosti-ն:
Պիրեյրուն, ելույթ ունենալով Փարիզում մամլո խորհրդակցության ժամանակ, հայտարարել է, որ հանձնաժողովն իր տրամադրության տակ ունի հակամարտող երկու ուժերի կողմից «սարսափելի հանցագործությունները» փաստող վկայութուններ:
«Ապստամբներին հրեշտակներ էին անվանում, սակայն նրանց միայն փոքր հատվածը ժողովրդավարական անցյալ ունի և ցանկանում է կառուցել պետություն բոլորի համար: Ապստամբների մեծ մասը հեռու է ժողովրդավարական գաղափարներից և բոլորովին այլ ակնկալիքներ ունի պատերազմից»,-ասել է ՄԱԿ-ի փորձագետը:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը