Նյու-Ջերսիի համալսարանում կուսումնասիրեն Բեյոնսի կյանքը
ԱՄՆ
Նյու-Ջերսիի համալսարաններից մեկն իր ուսանողներին առաջարկել է երգչուհի Բեյոնսի ստեղծագործական կյանքի ու մշակութային, քաղաքական դաշտի վրա ունեցած ազդեցության ուսումնասիրման կուրսեր անցնել։ Դասընթացները կկազմակերպվեն գենդերային հետազոտությունների ամբիոնում, հաղորդում է Лента.ru-ն։
Դասընթացների ժամանակ ուսանողները կուսումնասիրեն երգչուհու տեսահոլովակները, կծանոթանան նրա երգերի տեքստերի հետ ու կգնահատեն նրա ազդեցության աստիճանը ԱՄՆ սեռային, ռասայական ու սեքսուալ զարգացման վրա։
Համալսարանի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում ասվում է, որ ուսումնասիրման համար ընտրվել է հենց Բեյոնսը, քանի որ նա կարողացել է իր երկրպագուների ուշադրությունը հրավիրել ոչ միայն երգերի, այլև կյանքի, աշխարհայացքի վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)