Առավոտ. «Էս տեմպերով Ադրբեջանն չեմպիոն էլ կդառնա»
Հայկական Մամուլ
«Երեկ` այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի 193 երկրներից 155-ի աջակցությամբ ընտրվել է ՄԱԿ-ի Անվտնագության խորհրդի ոչ մշտական անդամ՝ երկու տարի ժամկետով, Հայաստանում սկսեցին բարձրաձայնել, թե նա գնել է իրեն կողմ քվեարկած երկրներին:
«Դա գերագնահատված գործոն է, որովհետև, ի վերջո, ՄԱԿ-ում որևէ երկրի ներկայացուցչի քվեարկելը որոշում է ոչ թէ անձամբ ներկայացուցիչը, այլ այդ երկրի բարձրագույն իշխանությունը. Մի երկրում՝ նախագահը, մյուսում՝ վարչապետը կամ խորհրդարանը: Եթե Ադրբեջանը կարող է 155 պետության նախագահի, վարչապետի կամ խորհրդարանի կաշառել... ուրեմն՝ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն էլ կդառնա»,- Առավոտի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովյաննես Իգիթյանը»-գրում է թերթը:


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել